Նորություններ

Պաշտոնական

Պարզաբանում 00:00 / 05.02.2013

ՀՀ Սյունիքի մարզի եւ ԻԻՀ Արեւելյան Ատրպատական նահանգի միջեւ իրավական հետեւանք առաջացնող որեւէ համաձայնագիր կնքված չէ: "Էկոլուր" ՀԿ-ի կողմից հրապարակված փաստաթղթերը, ըստ էության, երկու պատվիրակությունների հանդիպման արդյունքների արձանագրությունն են, որոնք անվանվել են "Համաձայնագիր": Փաստաթղթերում ընդամենն արձանագրվել են կողմերի միջեւ տեղի ունեցած բանակցությունների արդյունքներն ու քննարկված հարցերի վերաբերյալ մոտեցումներն ու առաջարկությունները: "Համաձայնագիր"...

Տեղի ունեցավ անտառների պետական մոնիտորինգի խորհրդի նիստը 00:00 / 02.02.2013

Փետրվարի 1-ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի հատումների դեմ պայքարի աշխատանքները համակարգող անտառների պետական մոնիտորինգի խորհրդի նիստը, որը վարում էր ՀՀ փոխվարչապետ, խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանը: Խորհուրդը քննարկեց եւ ի գիտություն ընդունեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի "Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն" եւ "Հայանտառ" ՊՈԱԿ-ների 2012թ. հաշվետվությունները, ինչպես նաեւ ՀՀ բնապահպանության նախարարության Բնապահպանական պետական...

ՀԲ պատվիրակության հետ քննարկվեցին ոռոգման համակարգում համագործակցության հարցեր 00:00 / 25.01.2013

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Համաշխարհային բանկի (ՀԲ) պատվիրակությանը՝ հայաստանյան գրասենյակի տնօրեն Ժան Միշել Հափիի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա էին նաեւ ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը եւ "Ջրային տնտեսության զարգացման եւ բարեփոխումների ծրագրերի իրականացման գրասենյակ" ՊՀ տնօրեն Ադիբեկ Ղազարյանը: Քննարկվեցին ոռոգման համակարգում համագործակցությանն առնչվող հարցեր: Փոխվարչապետը նշեց, որ ոռոգման...

Կայացավ ՏԿ նախարարին կից կոլեգիայի այս տարվա առաջին նիստը 00:00 / 18.01.2013

ՀՀ տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի այսօրվա նիստում ներկայացվեցին 2012թ. համայնքների բյուջեների կատարողականի ցուցանիշները: Համայնքների բյուջեների փաստացի մուտքերը նախատեսված 106.6 մլրդ դրամի դիմաց կազմել են 95.4 մլրդ դրամ (կատարողականը` 89.5%): 2011 թ. համեմատ ընդամենը եկամուտների հավաքագրման ցուցանիշն աճել է 9.1%-ով կամ 7.9 մլրդ դրամով: Սեփական եկամուտները կազմել են ընդամենը եկամուտների 29.7%-ը: Սեփական եկամուտները նախատեսված 32.5 մլրդ դրամի դիմաց փաստացի կազմել են 28.4 մլրդ...

Տեղի ունեցավ "Սեւան ազգային պարկ" ՊՈԱԿ-ի խորհրդի նիստը 00:00 / 18.01.2013

"Սեւան ազգային պարկ" ՊՈԱԿ-ի խորհրդի այսօրվա նիստում, որը վարում էր խորհրդի նախագահ, ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, քննարկվեց եւ հաստատվեց "Սեւան ազգային պարկ" ՊՈԱԿ-ի 2012թ. բյուջեի կատարման մասին հաշվետվությունը: Կազմակերպության 2012թ-ի փաստացի մուտքերը կազմել են 390 մլն դրամ` նախատեսված 423.5 մլն դրամի դիմաց: 2011 թ-ի համեմատ եկամուտներն ավելացել են 63 մլն դրամով: Անդրադարձ եղավ "Սեւան ազգային պարկ" ՊՈԱԿ-ի տարածքում գտնվող հողի վարձակալության...

ՏԿ նախարարությունում քննարկվեցին մարզպետարանների կայքերի բարելավման, ՀԿՏՀ-ի ներդրման հետ կապված հարցեր 00:00 / 17.01.2013

ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի ղեկավարությամբ ՏԿ նախարարությունում այսօր կայացած խորհրդակցությանը քննարկվեցին մարզպետարանների պաշտոնական կայքերի բարելավմանը, համայնքապետարաններում Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի (ՀԿՏՀ) ներդրման ընթացքին վերաբերող հարցեր: Մասնակցում էին մարզպետների տեղակալներ, մարզպետարանների աշխատակազմերի ղեկավարներ, կայքերի սպասարկման պատասխանատուներ, մարզպետարանների տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետեր,...