Նորություններ

Պաշտոնական

Փոխվարչապետն այցելեց Արմավիրի մարզ 00:00 / 11.11.2011

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր այցելեց Արմավիրի մարզ: Փոխվարչապետը մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ մասնակցեց Մյասնիկյան համայնքի դպրոցի բացման արարողությանը: Դպրոցը հիմնանորոգվել է "Հայաստանի մանուկներ" հիմնադրամի (COAF) "Բաղրամյանի տարածաշրջանի համայնքների զարգացման ծրագրի" շրջանակում, նախատեսված է 600 աշակերտի համար: Հաստատությունն ունի ժամանակակից պահանջներին համապատասխան գրադարան եւ մեդիա կենտրոն, վերապատրաստման կենտրոն,...

Կայացավ "Տարվա լավագույն համայնք" մրցանակաբաշխությունը

Կայացավ "Տարվա լավագույն համայնք" մրցանակաբաշխությունը 00:00 / 10.11.2011

Հայաստանում տեղական ինքնակառավարման 15-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում այսօր անցկացվեց "Տարվա լավագույն համայնք" մրցանակաբաշխությունը: Ներկա էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, Երեւանի քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանը, մարզպետներ, գյուղապետեր, ոլորտի ՀԿ ներկայացուցիչներ, փորձագետներ: Տարբեր անվանակարգերում լավագույնը ճանաչված համայնքների ղեկավարներին մրցանակներ հանձնեց ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանը:...

"Ակադեմիա" պատկերասրահում բացվեց Նանսենի 150-ամյակին նվիրված գեղանկարչական աշխատանքների ցուցահանդես 00:00 / 09.11.2011

Ֆրիտյոֆ Նանսենի 150-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում այսօր "Ակադեմիա" պատկերասրահում բացվեց հայ ժողովրդի նորվեգացի մեծ բարեկամին նվիրված գեղանկարչական աշխատանքների ցուցահանդես: Ցուցահանդեսը կազմակերպվել էր Աշխարհի հայ նկարիչների միության կողմից` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ: Բացման արարողությանը ներկա էր նաեւ ՀՀ փոխվարչապետ, Ֆրիտյոֆ Նանսենի 150-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նախագահ Արմեն Գեւորգյանը: Ցուցադրված են նանսենյան թեմատիկայով շուրջ 50...

Ա. Գեւորգյանը մասնակցեց Նանսենի 150-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը 00:00 / 08.11.2011

ՀՀ փոխվարչապետ, Ֆրիտյոֆ Նանսենի 150-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նախագահ Արմեն Գեւորգյանն այսօր Հայաստանի ազգային արխիվում մասնակցեց Նանսենի 150-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացման արարողությանը: Ցուցահանդեսին ներկայացված են մեծ մարդասեր, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, հայ ժողովրդի բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենի հայանպաստ գործունեությանը վերաբերող արխիվային փաստաթղթեր, լուսանկարներ, նանսենյան անձնագրերի բնօրինակներ: Ցուցահանդեսի շրջանակում ներկայացվեց նաեւ արխիվագետ Էմմա Հովսեփյանի...

ՀՀ փոխվարչապետն ընդունեց Եգիպտոսի մշակույթի փոխնախարարին

ՀՀ փոխվարչապետն ընդունեց Եգիպտոսի մշակույթի փոխնախարարին 00:00 / 07.11.2011

ՀՀ փոխվարչապետ, հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Եգիպտոսի Արաբական Հանրապետության մշակույթի փոխնախարար Հուսամ Սաադ Զաղլուլ Նասարի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է նոյեմբերի 4-11-ն անցկացվող Եգիպտոսի մշակույթի օրերի կապակցությամբ: Փոխվարչապետը նշեց, որ Հայաստանը հետաքրքրված է Եգիպտոսի բարեկամ ժողովրդի հետ հարաբերությունների խորացմամբ` գոհունակություն հայտնելով, որ երկկողմ համագործակցություն է ծավալվում բոլոր`...

Տեղի ունեցավ ՏԿՆ կոլեգիայի հերթական նիստը 00:00 / 07.11.2011

ՀՀ տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի այսօրվա նիստում ի գիտություն ընդունվեց համայնքային բյուջեների կատարողականի տասն ամսվա ցուցանիշների վերաբերյալ հաշվետվությունը: Տեղեկացվեց, որ սեփական եկամուտների կատարողականը կազմել է 84,6 տոկոս, աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 2,5 տոկոս է կամ 389 մլն դրամ: Հողի հարկի կատարողականը կազմել է 84,7 տոկոս, գույքահարկինը` 80,4 տոկոս: Առանձին քննարկվեցին Երեւան քաղաքի սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները: Փոխվարչապետ,...