Նորություններ

Պաշտոնական

Փոխվարչապետն ընդունեց ԶՖԳ պատվիրակությանը. քննարկվեց Վեդիի ջրամբարի կառուցման ծրագիրը

Փոխվարչապետն ընդունեց ԶՖԳ պատվիրակությանը. քննարկվեց Վեդիի ջրամբարի կառուցման ծրագիրը 00:00 / 29.04.2014

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) պատվիրակությանը: Քննարկվեցին ՀՀ կառավարության եւ ԶՖԳ միջեւ համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես` անդրադարձ եղավ Վեդիի ջրամբարի կառուցման ծրագրին, որը նախատեսվում է իրականացնել ԶՖԳ ֆինանսական աջակցությամբ: Փոխվարչապետը գոհունակությամբ արձանագրեց, որ ԶՖԳ հետ համագործակցություն է ձեւավորվում մեր հանրապետության համար կենսական նշանակություն ունեցող ոլորտներում,...

Խորհրդակցություն ԱԻ նախարարությունում 10:55 / 28.04.2014

Այսօր ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը։ Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Ս. Ազարյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված արտակարգ դեպքերի, իրականացված միջոցառումների և ծրագրերի, ինչպես նաև մարզերում ճգնաժամային կառավարման կենտրոնների կառուցման ընթացքի մասին: ՍՊԾ գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանը տեղեկացրեց, որ ներկայումս ՀՀ ԳԱԱ գիտնականների հետ քննարկվում են Գառնու դիտարանի...

Մանկատները` ուշադրության կենտրոնում 08:52 / 26.04.2014

Ապրիլի 25-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում ԱԻ նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանն ընդունեց Խարբերդի մասնագիտացված մանկատան տնօրեն Հարություն Բալասանյանին և Երևանի Մարի Իզմիրլյանի անվան մանկատան տնօրեն Հասմիկ Մկրտչյանին։ Հանդիպմանը ներկա էին մանկատներում սեյսմիկ անվտանգության հարցերով ուսուցում կազմակերպած ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության պետ Հրաչյա Պետրոսյանը և ծառայության՝ ուսուցում անցկացրած մի խումբ մասնագետներ: ԱԻ նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանը...

Սպասվում է սակավաջուր տարի. զգուշացնում է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը 16:32 / 25.04.2014

Այսօր ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի ունեցավ մամուլի ասուլիս` նվիրված գետերի գարնանային վարարումների, ջրամբարների ջրալցվածության և Սևանա լճի մակարդակի վերաբերյալ ճշգրտված կանխատեսումներին: Բանախոսներն էին ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հիդրոլոգիայի կենտրոնի պետ Լևոն Ազիզյանը և նույն ծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը, որոնք ներկայացրեցին 2014 թ. գետերի գարնանային վարարումների և մայիս ամսին սպասվող եղանակի կանխատեսումների արդյունքները: Բացման...

Ուսումնական տագնապ դպրոցում 16:12 / 25.04.2014

Այսօր ուսումնական տագնապի ազդանշան հնչեց Երևանի Ա. Նավասարդյանի անվան թիվ 196 հիմնական դպրոցում: ՀՀ ԱԻ նախարարությունը, դպրոցի անձնակազմի հետ համատեղ այնտեղ անցկացնում էր հրշեջ մարտավարական վարժանք` «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը» թեմայով: Վարժանքի նպատակներն էին ստուգել. - ստեղծված իրավիճակում դպրոցի անձնակազմի պատրաստականության մակարդակը. - հրշեջ-փրկարարների գործնական ունակությունների ու հմտությունների մակարդակը. - անվտանգության տեխնիկայի կանոնների...

ԱԻՆ շարքերը համալրվում են 10:00 / 23.04.2014

Այսօր ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հրամանով կատարվել են մի շարք նոր նշանակումներ` ՓԾ Երևան քաղաքի և օպերատիվ կառավարման վարչություններում, ՓՈՒՎ հատուկ ջրափրկարարական ջոկատում, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնում, Լոռու և Կոտայքի հրշեջ-փրկարարական ջոկատներում: ԱԻ նախարար Ա. Երիցյանի մեկ այլ հրամանով ՓԾ ՓՈՒՎ հատուկ հրշեջ ջոկատի հրամանատարի տեղակալ Արմեն Գյուրջինյանին շնորհվել է մայորի կոչում: {igallery...