Նորություններ

Պաշտոնական

Փոխվարչապետը ներկայացրեց Տավուշի նորանշանակ մարզպետ Հովիկ Աբովյանին

Փոխվարչապետը ներկայացրեց Տավուշի նորանշանակ մարզպետ Հովիկ Աբովյանին 00:00 / 16.05.2014

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Տավուշի մարզպետարանի աշխատակազմին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների, համայնքների ղեկավարներին ներկայացրեց նորանշանակ մարզպետ Հովիկ Աբովյանին: Փոխվարչապետը երկարամյա եւ արդյունավետ աշխատանքի համար շնորհակալություն հայտնեց նախկին մարզպետ Արմեն Ղուլարյանին: Շնորհավորելով եւ հաջողություններ մաղթելով նորանշանակ մարզպետին՝ փոխվարչապետը նշեց, որ նա ունի թե օրենսդիր մարմնում, թե պետական...

ՀՀ ԱԻՆ և Ֆրանսիայի ՆԳՆ. ստորագրվել է Մտադրությունների նամակ 14:30 / 14.05.2014

Մայիսի 13-ին ՀՀ Նախագահի նստավայրում տեղի են ունեցել Նախագահ Սերժ Սարգսյանի և պետական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդի առանձնազրույցը, ապա՝ երկու երկրների պատվիրակությունների անդամների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները:   Երկու երկրների ղեկավարների բանակցությունների ավարտին ստորագրվել են մի շարք ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր: Մասնավորապես՝...

ԱԻՆ շարքերը համալրվում են 10:12 / 14.05.2014

Այսօր ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հրամանով կատարվել են մի շարք նոր նշանակումներ` ՓԾ փրկարար ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնում, ինչպես նաև Հրազդանի, Աշտարակի և Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատներում: ԱԻ նախարար Ա. Երիցյանն անձամբ հանդիպում և հարցազրույցներ է անցկացնում նախարարության համակարգում աշխատելու համար դիմած քաղաքացիների հետ:

Քննարկվեցին ոռոգման շրջանի ընթացքի եւ Սեւանա լճից իրականացվող ջրառի հետ կապված հարցեր 00:00 / 14.05.2014

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր կայացած խորհրդակցությանը քննարկվեցին ոռոգման շրջանի ընթացքի եւ Սեւանա լճից ջրառի իրականացման հետ կապված հարցեր: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը, Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության ներկայացուցիչներ եւ ոռոգման համակարգի կազմակերպությունների ղեկավարներ: Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ...

Հայ-ամերիկյան համագործակցությունը շարունակվում է 08:38 / 13.05.2014

Մայիսի 6-ից 8-ը ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության Գառնիի երկրաֆիզիկական դիտարանում ՍՊԾ-ի և ԱՄՆ Ալբուքերքի սեյսմոլոգիական լաբորատորիայից ժամանած մասնագետները իրականացրել եմ համատեղ աշխատանքներ` դիտարանում տեղակայված «IRIS-Գառնի» սեյսմիկ կայանի աշխատանքը տեխնիկապես բարելավելու ուղղությամբ: Ամերիկացի գործընկերներն այցի ծրագիրը կատարելուց հետո տեղում ծանոթացան «Գառնի» գիտական կենտրոնում կատարված վերակառուցման մեծածավալ աշխատանքներին, տարածքային և տեխնիկական նոր...

Ա. Գեւորգյանը ներկայացրեց Արարատի նորանշանակ մարզպետին

Ա. Գեւորգյանը ներկայացրեց Արարատի նորանշանակ մարզպետին 00:00 / 13.05.2014

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Արարատի մարզպետարանի աշխատակազմին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների, համայնքների ղեկավարներին ներկայացրեց Արարատի նորանշանակ մարզպետ Ռուբիկ Աբրահամյանին: Փոխվարչապետը շնորհակալություն հայտնեց նախկին մարզպետ Արամայիս Գրիգորյանին՝ համատեղ արդյունավետ աշխատանքի համար եւ հաջողություններ մաղթեց նոր պաշտոնում: Նորանշանակ մարզպետին ներկայացնելով՝ փոխվարչապետը նշեց, որ նա պետական մարմիններում...