Նորություններ

Պաշտոնական

Փոխվարչապետն ընդունեց եգիպտացի գործարարների պատվիրակությանը

Փոխվարչապետն ընդունեց եգիպտացի գործարարների պատվիրակությանը 00:00 / 02.06.2014

ՀՀ փոխվարչապետ, հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց եգիպտացի գործարարների պատվիրակությանը՝ Կայուն զարգացման եգիպտական խորհրդի նախագահ եւ գործարար Մոթազ Ռասլանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են անշարժ գույքի, զբոսաշրջության, հանքարդյունաբերության, սննդի արտադրության, ներդրումային ոլորտների խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ: Այցը ճանաչողական է, եւ գործարարները նպատակ ունեն տեղում ծանոթանալ համագործակցության հնարավորություններին:...

ԱԻ նախարարության վետերանը 90 տարեկան է 16:41 / 30.05.2014

Մայիսի 29-ին լրացավ Արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ պահպանության վետերան Սեդա Մանուկովայի ծննդյան 90-ամյակը։  Այդ առթիվ հոբելյարին այցելեցին նախարարության վետերանների միության նախագահ Ներսիկ Հեպոյանը, տեղակալ Վաչագան Սրապյանը, ԱԻՆ Արարատի մարզային փրկարար վարչության պետ, գնդապետ Մուրադ Մարգարյանը` աշխատակիցների հետ, Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանը։ Ներսիկ Հեպոյանը ընթերցեց ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի շնորհավորագիրը, մարզային վարչության պետը նախարարի անունից հոբելյարին...

Անվճար տեղեր ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում 14:46 / 30.05.2014

Հայաս¬տանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 30-ի N 449-Ն որոշմամբ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիային հատկացվել է 60 անվճար տեղ առկա ուսուցմամբ «Հրդեհային պաշտպանություն» և «Փրկարարական գործ» մասնագիտությունների գծով, որից հինգ տեղ տրամադրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը :      

Երկրաշարժ Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում 06:20 / 30.05.2014

Մայիսի 30-ին, ժամը 07.15-ին ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.5 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում Վարդենիս քաղաքից 29 կմ հյուսիս-արևմուտք, որի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 40.41 0 և արևելյան երկայնության 45.58 0 :

Փոխվարչապետը ծանոթացավ Գյումրիում եւ Վանաձորում իրականացվող ջրամատակարարման համակարգի վերականգնման ծրագրի ընթացքին 00:00 / 30.05.2014

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանի ուղեկցությամբ այցելեց Գյումրի եւ Վանաձոր՝ քաղաքներում իրականացվող ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի վերականգնման ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքներին տեղերում ծանոթանալու նպատակով: Գերմանական KfW բանկի աջակցությամբ ներկայումս ընթացքում է "Լոռու (Վանաձոր) եւ Շիրակի (Գյումրի) մարզերի բնակավայրերի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի...

Հայ-ռուսական ռեզերվների համատեղ կենտրոն Հայաստանում 17:00 / 29.05.2014

Մայիսի 29-ին ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանն ընդունեց ՌԴ Ռոսռեզերվի ղեկավարի տեղակալ Պ. Եֆանովի ղեկավարած աշխատանքային խմբին: Մայիսի 27-30-ը Ռոսռեզերվի խումբը ՀՀ ԱԻՆ պետական ռեզերվների գործակալության մասնագետների հետ քննարկել են Հայաստանի տարածքում արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման և մարդասիրական օգնության նպատակային ռեզերվների հայ-ռուսական կենտրոնի ստեղծման հետ կապված խնդիրները: Հանդիպման ընթացքում ԱԻՆ պետական ռեզերվների գործակալության պետ Ս. Շահինյանը նախարար Երիցյանին...