Նորություններ

Պաշտոնական

Փոխվարչապետը ներկա գտնվեց ԵՄ Արեւելյան գործընկերության շրջանակում Երեւանում մեկնարկած դասընթացների բացմանը 00:00 / 26.05.2014

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ներկա գտնվեց Երեւանում մեկնարկած "Հանրային կառավարման բարեփոխումները տեղական եւ տարածքային մակարդակներում" թեմայով դասընթացների բացմանը: Միջոցառումն անցկացվում է Չեխիայի արտաքին գործերի նախարարության եւ Եվրոպական հանձնաժողովի նախաձեռնությամբ՝ Արեւելյան գործընկերության "Ժողովրդավարություն, արդյունավետ կառավարում եւ կայունություն" հարթակի հանրային կառավարման աշխատանքային խմբի շրջանակում եւ նախատեսված է...

ԱԻ նախարարին ներկայացվեցին նոր սեյսմիկ սարքեր 16:54 / 23.05.2014

Մայիսի 23-ին ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանն ընդունեց ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի պատվիրակությանը։   Հանդիպման ընթացքում երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի մասնագետները` տնօրեն Ջոն Կարապետյանի գլխավորությամբ ներկայացրեցին ինստիտուտում պատրաստված սեյսմիկ սարքերը` դրանց տեխնիկական բնութագիրը, հնարավորություններն ու առավելություններ։ Սարքերը հնարավորություն են տալիս երկրաշարժերից հետո ուսումնասիրել Էպիկենտրոնը,...

Բացահայտումներ է անում ԱԻՆ ՊՀՏԱ տեսչության պետը 14:30 / 23.05.2014

Այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսին ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Աշոտ Մկրտչյանը ներկայացրեց ԱԻՆ տեսչական նոր քաղաքականությունը, իրականացվող տեսչական բարեփոխումները, տեխնիկական և հրդեհային անվտանգության պատճառահետևանքային վերլուծությունը, ինչպես նաև ՊՀՏԱ տեսչության կողմից իրականացվող` կոռուպցիոն ռիսկերի նվազեցման միջոցառումները։ ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը բոլոր խոշոր հիմնարկ-ձեռնարկություններին...

911-ի կարգավարները բարձրակարգ վերապատրաստում են անցնում 11:08 / 23.05.2014

Մայիսի 23-ին ԱԻ նախարար Արմեն Երիցյանն ընդունել է Գերմանական Կարմիր Խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության ներկայացուցիչ Վոլֆգանգ Շմիդտին, որը ՀՀ ԱԻ նախարարության հետ համագործակցության լիազոր անձն է և «Կարգավար օպերատորների վերապատրաստում» դասընթացի ավագ դասախոսը: Հանդիպմանը ներկա էին նաև ԱՌՆ ազգային պլատֆորմի տնօրեն Մովսես Պողոսյանը և ՄԱԶԾ ԱՌՆ ծրագրի համակարգող Արմեն Չիլինգարյանը: Վոլֆգանգ Շմիդտն ԱԻ նախարարին ներկայացրեց համագործակցության առաջին փուլի արդյունքները,...

Փոխվարչապետն ընդունեց ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավարին 00:00 / 23.05.2014

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկուն: Զրուցակիցները քննարկեցին Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ միգրացիայի ոլորտում փոխգործակցության հարցեր: Մասնավորապես անդրադարձ եղավ ՀՀ եւ ՌԴ համապատասխան օրենսդրության ներդաշնակեցման, Մաքսային միության տարածքում սահմանված մոտեցումներն ու կանոնները երկկողմ հարաբերություններում կիրառելու հետ կապված խնդիրներին: Նշվեց, որ...

Պաշտպանվող տարածքներում կարկուտ չի տեղացել 10:27 / 22.05.2014

Հայաստանում կա հակակարկտային 442 կայան, 4 մարզային կենտրոն և 2 ռադիոլոկացիոն կայան: ՀՀ ԱԻՆ «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Կարապետյանը մայիսի 21-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ կայաններն աշխատում են բարձր արդյունավետությամբ: Մարզային կենտրոնները Լոռու, Արագածոտնի, Արարատի և Արմավիրի մարզերում են, իսկ ռադիոլոկացիոն կայանները՝ Արագածոտնի և Լոռու մարզային կենտրոններում: Հակակարկտային կայաններից 72-ը Լեռնային Ղարաբաղում են,...