Նորություններ

Պաշտոնական

Պարգևներ «Ընթերցման օլիմպիադայի» հաղթողներին 14:10 / 27.05.2014

Մայիսի 26-ին Հայաստանի գրողների միությունում տեղի է ունեցել «Ընթերցման օլիմպիադա 2014»-ի եզրափակիչ փուլում հաղթած աշակերտների պարգևատրման պաշտոնական արարողությունը: Հանրապետության հանրակրթական դպրոցների 6-րդ դասարանի բազմաթիվ աշակերտներ այս տարի մասնակցեցին «Ընթերցման օլիմպիադա 2014» մրցույթին: Նախաձեռնության եզրափակիչ փուլում հայտնվեցին տարբեր դպրոցների 6-րդ դասարանի 33 աշակերտներ: Օլիմպիադայի արդյունքներով` առաջին հորիզոնականը զբաղեցրեց Սիսիանի 2-րդ միջնակարգ դպրոցի աշակերտ Հրաչ...

ԱԻ նախարարն ընդունել է Իտալիայի դեսպանին 10:21 / 27.05.2014

Մայիսի 27-ին ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլիին: Սա դեսպանի առաջին պաշտոնական այցն էր ԱԻ նախարարություն, որի նպատակն էր ավելի լավ ծանոթանալ նախարարության գործունեությանն ու առաքելությանը և դիտարկել համագործակցության հնարավոր ուղղությունները: ԱԻ նախարարը ողջունելով Ջովաննի Ռիչուլիին` շնորհավորեց պաշտոնը ստանձնելու կապակցությամբ ու համառոտ ներկայացրեց նախարարության ստեղծման պատմությունը, կառուցվածքը և...

Ա. Գեւորգյանն ընդունեց Չեխիայի Մորավսկի-Սիլեզյան երկրամասի պատվիրակությանը 00:00 / 27.05.2014

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Չեխիայի Հանրապետության Մորավսկի-Սիլեզյան երկրամասի պատվիրակությանը՝ երկրամասի գործադիր մարմնի ղեկավար, հեթման Միրոսլավ Նովակի գլխավորությամբ: Մորավսկի-Սիլեզյան երկրամասը համագործակցում է Հայաստանի Արմավիրի մարզի հետ, եւ պատվիրակությունը ժամանել է՝ հայ գործընկերների հետ փոխգործակցության ուղղությունները քննարկելու, համագործակցության հնարավորություններին տեղում ծանոթանալու նպատակով: Փոխվարչապետը ողջունելով...

Փոխվարչապետն այցելել է Գավառի Հացառատ թաղամաս 00:00 / 27.05.2014

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի եւ Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի ուղեկցությամբ մայիսի 26-ի երեկոյան այցելել է Գավառի Հացառատ թաղամաս: Փոխվարչապետը հանդիպել է բնակիչների հետ, լսել նրանց մտահոգող խնդիրները: Հիշեցնենք, որ մայիսի 15-ին Ա. Գեւորգյանն ընդունել էր հացառատցիներին եւ խոստացել, որ առաջիկայում կայցելի եւ տեղում կծանոթանա խնդրին: Մինչեւ բնակիչների հետ հանդիպումը, փոխվարչապետն այցելել է թաղամասում գտնվող՝...

Երկրաշարժ ՀՀ տարածքում 14:30 / 26.05.2014

Մայիսի 26-ին, ժամը 15.19-ին ՍՊԾ-ից տեղեկատվություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 14.58-ին Ստեփանավան քաղաքից 14 կմ արևմուտք, տեղի է ունեցել 3.3 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4-5 բալ: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 41.00 0  և արևելյան երկայնության`  44.22 0 : Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Ըստ նախնական տեղեկատվության` երկրաշարժը զգացվել է Վանաձոր քաղաքում` 4 բալ,...

Խորհրդակցություն ԱԻՆ-ում 12:17 / 26.05.2014

Մայիսի 26-ին ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է ԱԻ նախարար Ա. Երիցյանը։ Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Ս. Ազարյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների և կատարված հանձնարարականների մասին։ Օրակարգի համաձայն` խորհրդակցության մասնակիցները նախարարին զեկուցեցին ընթացիկ աշխատանքների մասին։ Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ փրկարար ծառայությունը և մարզային փրկարարական վարչությունները...