Նորություններ

Պաշտոնական

Հանդիպում ԱԻ նախարարությունում 15:54 / 04.06.2014

Հունիսի 4-ին ՀՀ ԱԻ նախարարություն էին այցելել «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները: Այցի հիմնական նպատակն էր նախարարության աշխատակիցներին ներկայացնել հիմնադրամի առաքելությունը: Այն է` բուժել և օգնել փրկելու լեյկեմիայով և արյան այլ հիվանդություններով տառապող երեխաների կյանքը: ԱԻ նախարարի տեղակալ Դ. Կարապետյանը ողջույնի խոսքում ընդգծեց, որ հիմնադրամի գործունեությունն արժանի է ամենայն աջակցության: «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր»...

Ա. Գեւորգյանն ընդունեց Արաբական Միացյալ Էմիրությունների գործարարների պատվիրակությանը

Ա. Գեւորգյանն ընդունեց Արաբական Միացյալ Էմիրությունների գործարարների պատվիրակությանը 00:00 / 03.06.2014

ՀՀ փոխվարչապետ, Հայաստան-ԱՄԷ միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Արաբական Միացյալ Էմիրություններից ժամանած գործարարների պատվիրակությանը՝ Աբու Դաբիի Առեւտրի պալատի խորհրդի նախագահ Մոհամեդ Թանի Մորշեդ ալ Ռումայթիի գլխավորությամբ: Փոխվարչապետը ողջունեց պատվիրակության այցը Հայաստան՝ ընդգծելով, որ Հայաստանը Արաբական Միացյալ Էմիրությունների հետ հարաբերությունների զարգացումը դիտում է որպես համագործակցության կարեւոր ուղղություն եւ մեծ նշանակություն է տալիս...

Փոխվարչապետն ընդունեց եգիպտացի գործարարների պատվիրակությանը

Փոխվարչապետն ընդունեց եգիպտացի գործարարների պատվիրակությանը 00:00 / 02.06.2014

ՀՀ փոխվարչապետ, հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց եգիպտացի գործարարների պատվիրակությանը՝ Կայուն զարգացման եգիպտական խորհրդի նախագահ եւ գործարար Մոթազ Ռասլանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են անշարժ գույքի, զբոսաշրջության, հանքարդյունաբերության, սննդի արտադրության, ներդրումային ոլորտների խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ: Այցը ճանաչողական է, եւ գործարարները նպատակ ունեն տեղում ծանոթանալ համագործակցության հնարավորություններին:...

ԱԻ նախարարության վետերանը 90 տարեկան է 16:41 / 30.05.2014

Մայիսի 29-ին լրացավ Արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ պահպանության վետերան Սեդա Մանուկովայի ծննդյան 90-ամյակը։  Այդ առթիվ հոբելյարին այցելեցին նախարարության վետերանների միության նախագահ Ներսիկ Հեպոյանը, տեղակալ Վաչագան Սրապյանը, ԱԻՆ Արարատի մարզային փրկարար վարչության պետ, գնդապետ Մուրադ Մարգարյանը` աշխատակիցների հետ, Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանը։ Ներսիկ Հեպոյանը ընթերցեց ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի շնորհավորագիրը, մարզային վարչության պետը նախարարի անունից հոբելյարին...

Անվճար տեղեր ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում 14:46 / 30.05.2014

Հայաս¬տանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 30-ի N 449-Ն որոշմամբ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիային հատկացվել է 60 անվճար տեղ առկա ուսուցմամբ «Հրդեհային պաշտպանություն» և «Փրկարարական գործ» մասնագիտությունների գծով, որից հինգ տեղ տրամադրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը :      

Երկրաշարժ Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում 06:20 / 30.05.2014

Մայիսի 30-ին, ժամը 07.15-ին ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.5 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում Վարդենիս քաղաքից 29 կմ հյուսիս-արևմուտք, որի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 40.41 0 և արևելյան երկայնության 45.58 0 :