Նորություններ

Պաշտոնական

Փոխվարչապետն ընդունեց ՀԲ կայուն զարգացման ոլորտի տարածաշրջանային ղեկավարին

Փոխվարչապետն ընդունեց ՀԲ կայուն զարգացման ոլորտի տարածաշրջանային ղեկավարին 00:00 / 12.06.2014

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Համաշխարհային բանկի (ՀԲ) պատվիրակությանը` ՀԲ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի կայուն զարգացման ոլորտի ղեկավար Ահմեդ Էյվեյդայի (Ahmed Eiweida) գլխավորությամբ: Հյուրերը փոխվարչապետին տեղեկացրեցին հանրապետության հարավային մարզերում զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված նոր ծրագրի նախապատրաստական աշխատանքների ընթացքի մասին: Քննարկվեցին ծրագրի մշակման փուլի համար դրամաշնորհային միջոցների...

ԱԻՆ աշխատակիցները` մարզական փառատոնում 16:28 / 10.06.2014

Հունիսի 10-12-ը Հայաստանի ազգային պարաօլիմպիկ կոմիտեն կազմակերպում է հաշմանդամների հանրապետական մարզական 12-րդ փառատոնը: Մրցումներն անցկացվում են Հայկական Կարմիր խաչի ընկերության միջազգային վերականգնողական կենտրոնում: Մարզական փառատոնին մասնակցում է ՀՀ տարբեր մարզերից ու մայրաքաղաքից ժամանած, հաշմանդամություն ունեցող 110 մարզիկ, որոնց թվում են նաև ՀՀ ԱԻ նախարարության 5 աշխատակից: Փառատոնում ընդգրկված են բասկետբոլ, բազկամարտ, լող, սեղանի թենիս, ծանրամարտ և շախմատ մարզաձևերը:...

Ճապոնիան Հայաստանին կտրամադրի ոչ ծրագրային դրամաշնորհ 15:20 / 10.06.2014

Հունիսի 9-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում Հայաստանի և Ճապոնիայի կառավարությունների միջև կնքվել է Ճապոնիայի կողմից ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը դրամաշնորհ տրամադրելու մասին համաձայնագիր: Ըստ կնքված համաձայնագրի` հայկական կողմին կտրամադրվի 200 մլն իենին (1,93 մլն ԱՄՆ դոլարին) համարժեք՝ Ճապոնիայի փոքր և միջին ձեռնարկությունների արտադրանքը:  Համաձայնագիրը ստորագրել են ՀՀ արտակարգ իրավիճակների փոխնախարար Հայկարամ Մխիթարյանը և Հայաստանում Ճապոնիայի դեսպան...

Խորհրդակցություն ԱԻՆ-ում 11:37 / 09.06.2014

Հունիսի 9-ին ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է ԱԻ նախարար Ա. Երիցյանը։ Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Ս. Ազարյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների և կատարված հանձնարարականների մասին։ ՍՊԾ գործակալության պետ Հ. Պետրոսյանը հայտնեց, որ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ իրականացվում է դպրոցների սեյսմիկ խոցելիության գնահատում և շարունակվում է դիտացանցի արդիականացումը: Մարզերում աշխույժ գործունեություն է...

Աշխատանքներ են կատարվել մի շարք դիտակայաններում 14:31 / 06.06.2014

   Օրերս ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության համակարգի Արևմտյան ծառայության աշխատակիցներ Ս.Մարգարյանը, Գ.Միրզոյանը, Հ.Հայրապետյանը, Ա.Ջավադյանը և Ս.Եփրեմյանը հերթական գործուղումն իրականացրին Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում տեղակայված դիտակայաններ՝ Ձորաղբյուր, Կապուտան, Սեմյոնովկա, Ծովագյուղ, Չկալովկա, Կարճաղբյուր և Վարդենիս: Ելնելով տվյալ կայանի վիճակից և կարիքներից, տարբեր կայաններում կատարվել են նորոգման, ներքին հարդարման, էլեկտրասնուցման մոնտաժման աշխատանքներ, ստուգիչ չափումներ:...

Կայացավ "Թրաֆիքինգի եւ դրա դեմ պայքարի լուսաբանման ամենամյա մրցանակաբաշխություն-2014"-ը

Կայացավ "Թրաֆիքինգի եւ դրա դեմ պայքարի լուսաբանման ամենամյա մրցանակաբաշխություն-2014"-ը 00:00 / 06.06.2014

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում այսօր տեղի ունեցավ "Թրաֆիքինգի եւ դրա դեմ պայքարի լուսաբանման ամենամյա մրցանակաբաշխություն-2014"-ը: Այն նախաձեռնել է ՀՀ-ում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհուրդը, որը ղեկավարում է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը: Մրցանակաբաշխությունն ամենամյա է, անցկացվում է արդեն երրորդ անգամ եւ նպատակ ունի թեմային անդրադարձող լրագրողներին եւ հեղինակներին խրախուսելու միջոցով նպաստել թրաֆիքինգ երեւույթի եւ դրա դեմ...