Նորություններ

Պաշտոնական

Փոխվարչապետն ընդունեց Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին 00:00 / 16.06.2014

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության դեսպան Լուկաս Գասերին: Զրուցակիցները քննարկեցին երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Փոխվարչապետն արդյունավետ համարեց Շվեյցարիայի կառավարության աջակցությամբ Հայաստանի մարզերում իրականացված ծրագրերը՝ մասնավորապես առանձնացնելով սոցիալական բնակարանաշինության, գյուղական համայնքների, զբոսաշրջության զարգացման ուղղություններով կատարված աշխատանքները: Նա...

Մեկնարկում է դպրոցների անվտանգության գնահատման ծրագիրը 14:07 / 13.06.2014

Հունիսի 13-ին Նորարար փորձառական արվեստի կենտրոնում պաշտոնապես ազդարարվեց «Հայաստանում աղետների վնասների կանխարգելման և երեխաների խոցելիության նվազեցման» ծրագրի մեկնարկը: Այն իրականացնելու է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակը` ԱՄՆ աղետների միջազգային աջակցության գրասենյակի ֆինանսավորմամբ, ՀՀ արտակարգ իրավիճակների, քաղաքաշինության, կրթության և գիտության նախարարությունների հետ համատեղ: Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել ՀՀ կառավարության կրթական հաստատությունների...

Փոխվարչապետի մոտ կայացավ խորհրդակցություն՝ մարզպետների մասնակցությամբ 00:00 / 13.06.2014

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր մարզպետների մասնակցությամբ կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվեցին մարզպետարանների ենթակայության առողջապահական հաստատություններում, ինչպես նաեւ մարզային սոցիալական ծառայություններում Վերահսկիչ պալատի կողմից իրականացված ստուգումների արդյունքների եւ արձանագրված խախտումների հետ կապված հարցեր: Փոխվարչապետն անթույլատրելի համարեց նշված հաստատություններում խախտումների դեպքերը եւ մարզպետներին առաջարկեց սեղմ ժամկետներում...

Հոկտեմբերին գյուղատնտեսական համատարած հաշվառում կիրականացվի 00:00 / 13.06.2014

Այսօր տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում 2014թ. աշնանն անցկացվելիք գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստման եւ անցկացման համապետական հանձնաժողովի նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը: ՀՀ կառավարության 2013թ.ապրիլի 25-ի 402 - Ն որոշման համաձայն` հանրապետությունում գյուղատնտեսական համատարած հաշվառում (ԳՀՀ) նախատեսվում է անցկացնել 2014 թ. հոկտեմբերի 11-31-ը: 2013 թ. աշնանը փորձնական հաշվառում է անցկացվել...

Ուշադրություն. փոթորիկներ, պտտահողմեր չեն կանխատեսվում 15:16 / 12.06.2014

Հունիսի 12-ին հանրապետության տարածքում եղանակը պայմանավորված է սևծովյան ցիկլոնի ազդեցությամբ, շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 18-23 մ/վրկ, առանձին հատվածներում հավանական է կարկուտ: Փոթորիկներ, պտտահողմեր ԱԻՆ Հիդրոմետ ծառայության կողմից այսօր հանրապետությունում չեն կանխատեսվում: ԱԻՆ Հիդրոմետ ծառայություն

Ստեղծվում են վետերանների մարզային խորհուրդներ 14:02 / 12.06.2014

Հունիսի 12-ին Արարատի մարզային փրկարարական վարչությունում տեղի է ունեցել Արարատի մարզի փրկարար ծառայող վետերանների խորհրդի անդրանիկ նիստը: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ԱԻՆ վետերանների խորհրդի նախագահ Ն. Հեպոյանը, Արարատի մարզպետի տեղակալ Ա. Մուրադյանը, Արարատի մարզային փրկարարական վարչության անձնակազմը` բնակչության պաշտպանության բաժնի պետ-վարչության պետի տեղակալ, փ/ծ մայոր Հ. Սարգսյանի գլխավորությամբ, և մարզի 30 վետերան: Բացման խոսքով ելույթ ունեցավ Արարատի մարզային փրկարարական...