Նորություններ

Պաշտոնական

Փոխվարչապետը ներկա գտնվեց "Հարավկովկասյան երկաթուղի" ՓԲԸ արդիականացված հանգույցների շահագործման արարողությանը

Փոխվարչապետը ներկա գտնվեց "Հարավկովկասյան երկաթուղի" ՓԲԸ արդիականացված հանգույցների շահագործման արարողությանը 00:00 / 18.06.2014

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Երեւանի լոկոմոտիվային դեպոյում ներկա գտնվեց "Հարավկովկասյան երկաթուղի" ՓԲ ընկերության արդիականացված ուսումնական կենտրոնի բացման արարողությանը, որին մասնակցում էր նաեւ "Հարավկովկասյան երկաթուղի" ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Յակունինը: Միջոցառման ժամանակ հյուրերն ուղիղ տեսակապի միջոցով հնարավորություն ունեցան հետեւելու նաեւ Սանահինի վերակառուցված ուղեմասի շահագործման արարողությանը: Սանահինի...

Խոշոր հրդեհ Ստեփանակերտում 09:00 / 17.06.2014

Հրշեջ-փրկարարները տասնյակ մարդկանց կյանք են փրկել Ինչպես հայտնում են ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից` հունիսի 16-ին ժամը 13.37-ին ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության կենտրոնական ահազանգման կենտրոնի կառավարման կետում Ստեփանակերտի փրկարարական վարչության ահազանգման կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ Ստեփանակերտի Ազատամարտիկների 36 հասցեում` Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ստեփանակերտի...

Լարսում հայտնաբերվել է անձը չպարզված քաղաքացու դի (լրացված) 17:40 / 16.06.2014

  Հունիսի 16-ին, ժամը 09.50-ին գտնվել է անձը չպարզված քաղաքացու դի:  *** Հունիսի 14-ի ժամը 14.00-ի սահմաններում տեղեկատվություն է ստացվել, որ Լարս ավտոճանապարհը բաց է: *** Հիշեցնենք , որ մայիսի 27-ին, ժամը 14.43-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ Լարսում տեղի ունեցած փլվածքի հետևանքով անհայտ կորածները եղել են 8-ը, որից 1-ի դին, ով հանդիսացել է Հարավային Օսեթիայի քաղաքացի, հայտնաբերել են տեղի հիվանդանոցներից մեկում, իսկ մնացած 7-ից 2-ինը...

Նոր համագործակցության սկիզբը 14:39 / 16.06.2014

ՀՀ ԱԻ նախարարության և Չեխիայի Հանրապետության Գիտությունների ակադեմիայի միջև համագործակցության շրջանակներում հունիսի 16-ին Երևան ժամանեցին ակադեմիայի Երկրակեղևի կառուցվածքի և մեխանիկայի ինստիտուտի սեյսմոլոգիայի բաժնի գիտաշխատողներ դոկտորներ Պավել Կալենդան և Լիբոր Նոյմանը:Չեխական կողմը կաջակցի ԱԻ նախարարությանը Գառնիի երկրաֆիզիկական դիտարանի վերագործարկման և վերազինման գործում: Նախատեսվում է դիտարանի թունելի սենյակներից մեկում հնի փոխարեն տեղադրել նորագույն թվային թեքաչափ, որի միջոցով...

Հաղթանակներ ու մրցանակներ 14:10 / 16.06.2014

Հունիսի 10-12-ը Հայաստանի ազգային պարաօլիմպիկ կոմիտեն կազմակերպել էր հաշմանդամների հանրապետական մարզական 12-րդ փառատոնը: Մրցումներն անցկացվել են Հայկական Կարմիր խաչի ընկերության միջազգային վերականգնողական կենտրոնում: Մարզական փառատոնին մասնակցում էր ՀՀ տարբեր մարզերից ու մայրաքաղաքից ժամանած, հաշմանդամություն ունեցող 110 մարզիկ, որոնց թվում են նաև ՀՀ ԱԻ նախարարության ՀՀ ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տեղեկատվության վարչության 6 աշխատակից: Փառատոնում...

Խորհրդակցություն ԱԻՆ-ում 11:36 / 16.06.2014

Հունիսի 16-ին ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցություն, որը վարել է ԱԻ նախարար Ա. Երիցյանը։ Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Ս. Ազարյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների և կատարված հանձնարարականների մասին: Խորհրդակցության մասնակիցները նախարարին զեկուցեցին Գառնիի դիտակայան շրջայցի և Բալահովիտում տեղակայված հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի աշխատանքների մասին: Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող...