Նորություններ

Պաշտոնական

Հայաստանում վարչատարածքային բարեփոխումների մասին տեղեկատվական հանդիպում՝ լրագրողների համար

Հայաստանում վարչատարածքային բարեփոխումների մասին տեղեկատվական հանդիպում՝ լրագրողների համար 00:00 / 19.05.2014

ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) "Համայնքների զարգացում Հարավային Կովկասում" ծրագրի աջակցությամբ, մայիսի 17-18-ը Աղվերանի համալիրում տեղեկատվական հանդիպում-քննարկում էր կազմակերպել լրատվամիջոցների ներկայացուցիչների համար` Հայաստանում վարչատարածքային բարեփոխումների գործընթացի մասին իրազեկելու նպատակով: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: ՀՀ փոխվարչապետ, տարածքային...

ՀՀ Վարչապետի հանձնարարությամբ՝ ԱԻ նախարարությունն աջակցություն ցուցաբերելու իր պատրաստակամությունն է հայտնել վրացի գործընկերներին 10:40 / 18.05.2014

ԱԻ նախարար Արմեն Երիցյանը հեռախոսազրույց է ունեցել իր գործընկեր Վրաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարար Ալեքսանդր Չիկայիձեի հետ և հայտնել, որ Հայաստանի ԱԻ նախարարությունը պատրաստ է ամենայն աջակցություն ցուցաբերել Վրաստանի գործընկերներին: Ալեքսանդր Չիկայիձեն սրտացավության և պատրաստակամության համար շնորհակալություն է հայտնել Արմեն Երիցյանին և նշել, որ դեռևս ճշգրտելու բազմաթիվ հարցեր կան և եթե կարիք զգացվի՝ աջակցության համար անպայման կդիմեն հայ գործընկերներին: Ը ստ ժամը...

ՀՀ ԱԻՆ ՃԿՊԱ-ում շարունակվում են ամփոփիչ ատեստավորման քննությունները 16:30 / 16.05.2014

Մայիսի 16-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա այցի ընթացքում ներկա գտնվեց «Տրանսպորտային և հրշեջ փրկարար հատուկ տեխնիկայի շահագործում և սպասարկում» մասնագիտությամբ հեռակա ուսուցման ավարտական կուրսի «Հատուկ փրկարարական տրանսպորտային միջոցներ և տեխնիկա» մասնագիտական ամփոփիչ ատեստավորմանը: Ուսանողները հանգիստ ու համարձակ պատասխանում են հանձնաժողովի նախագահի ու անդամների կողմից տրվող բոլոր հարցերին: Ավարտական քննությունները...

Գեղարուտ գետի գույնի փոփոխությունը երկրաշարժի նախանշան չէ 12:31 / 16.05.2014

ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության մասնագետները` «ՍՊԱրմԾ» ՊՈԱԿ-ի երկրաբանության բաժնի վարիչ Ռաֆայել Հարությունյանը և կառուցվածքների սեյսմակայունության կենտրոնի գլխավոր մասնագետ Վալերի Խոնդկարյանը մայիսի 8-9-ը գործուղվել էին Արագածոտնի մարզի Արագած գյուղ` պարզելու Գեղարուտ գետի քիմիական կազմի փոփոխության պատճառները։ Արագած գյուղում սեյսմիկ պաշտպանության համակարգի մասնագետները նախ հանդիպել են համայնքի ղեկավարի տեղակալ Ս.Բեյբությանի հետ, ծանոթացել իրավիճակին և ուղևորվել...

Նոր ուսումնական կենտրոն` կարգավար-օպերատորների համար 11:42 / 16.05.2014

Այսօր ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում տեղի ունեցավ Կարգավար-օպերատորների նոր ուսումնական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, Հայաստանում Գերմանիայի դեսպանատան, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ներկայացուցիչներ: Կարմիր ժապավենը կտրեցին Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի տնօրեն Մովսես Պողոսյանը և ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կլեր Մեդինան:...

Երկրաշարժ Հայաստան-Նախիջևան սահմանային գոտում 00:29 / 16.05.2014

Մայիսի 16-ին, տեղական ժամանակով ժամը 01.23-ին (Գրինվիչի ժամանակով մայիսի 15-ին, ժամը 01.23-ին ) ՀՀ ԱԻՆ ՍՊԾ սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.6 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Նախիջևան - Հայաստան սահմանային գոտում՝ Քաջարան քաղաքից 15 կմ հյուսիս-արևմուտք: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 39.18 0 և արևելյան երկայնության 45.96 0 : Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 5 կմ խորության վրա: Երկրաշարժի ուժգնությունը...