Նորություններ

Պաշտոնական

ԱԻ նախարար Արմեն Երիցյանի շնորհավորանքը` Բուժաշխատողի օրվա կապակցությամբ 16:00 / 21.06.2014

Սիրելի բժիշկներ, բուժքույրեր, բուժաշխատողներ, Արտակարգ իրավիճակները մշտական սպառնալիք են մարդկանց կյանքի ու առողջության համար, և ԱԻՆ-ը պարտավոր էր ստեղծել բնակչության կարիքներին համահունչ Աղետների բժշկության համակարգ և ԱԻՆ-ին սպասարկող Բժշկական ապահովման վարչություն: Արտակարգ իրավիճակների նախարարությունն այսօր ունի իր բժշկական ծառայությունը: Լուրջ հիմքեր են դրվել երկրում Աղետների բժշկության համակարգի զարգացման համար: Միջազգային հատուկ ծրագրով պատրաստվում և վերապատրաստվում...

Դիտարանում տեղադրվել է նորագույն թեքաչափ 18:02 / 20.06.2014

ՀՀ ԱԻ նախարարության և Չեխիայի Հանրապետության Գիտությունների ակադեմիայի միջև համագործակցության շրջանակներում Երևան են այցելել վերոնշյալ ակադեմիայի Երկրակեղևի կառուցվածքի և մեխանիկայի ինստիտուտի սեյսմոլոգիայի բաժնի գիտաշխատող դոկտորներ Պավել Կալենդան և Լիբոր Նոյմանը: Չեխական կողմն աջակցելու է նախարարությանը Գառնիի երկրաֆիզիկական դիտարանի վերագործարկման և վերազինման գործում: Օրերս դիտարանի թունելի սենյակներից մեկում, հնի փոխարեն, հայ և չեխ մասնագետների համատեղ ջանքերով տեղադրվել է...

Տոնական տրամադրություն ԱԻ նախարարությունում 16:02 / 20.06.2014

Արտակարգ իրավիճակների նախարարության նշանակալի ձեռքբերումների թվում է փողային նվագախումբը, որն այս տարի նշում է իր 4-րդ տարեդարձը: Հունիսի 20-ին Արտակարգ իրավիճակների նախարարության բակում նախարարության փողային նվագախումբն ելույթ ունեցավ աշխատակիցների համար: Նվագախմբի երաժիշտները տոնական տրամադրություն փոխանցեցին ներկաներին` կատարելով տարբեր ժամանակների հայտնի և սիրված ստեղծագործություններ: 2010թ.-ին ստեղծված երաժշտության նվիրյալների այս խումբն այսօր արդեն իր ակտիվ մասնակցությունն...

Տեղի ունեցավ Հայաստան-Վրաստան տարածքային համագործակցության ծրագրի համատեղ կառավարման կոմիտեի առաջին նիստը

Տեղի ունեցավ Հայաստան-Վրաստան տարածքային համագործակցության ծրագրի համատեղ կառավարման կոմիտեի առաջին նիստը 00:00 / 20.06.2014

Դիլիջան քաղաքում այսօր տեղի ունեցավ Եվրամիության Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակում իրականացվող Հայաստան-Վրաստան տարածքային համագործակցության ծրագրի համատեղ կառավարման կոմիտեի  առաջին նիստը` ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի եւ Վրաստանի տարածքային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարի առաջին տեղակալ Թենգիզ Շենգելաշվիլիի համանախագահությամբ: Եվրամիության կողմից ֆինանսավորվող Հայաստան-Վրաստան տարածքային համագործակցության ծրագրի հիմնական նպատակը...

Փոխվարչապետը կմասնակցի ԱՊՀ տնտեսական խորհրդի 62-րդ նիստին 00:00 / 20.06.2014

ՀՀ փոխվարչապետ, ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ Արմեն Գեւորգյանն այսօր Մոսկվայում կմասնակցի ԱՊՀ տնտեսական խորհրդի 62-րդ նիստի աշխատանքներին: Խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված են ԱՊՀ մասնակից երկրների տնտեսական փոխգործակցության տարբեր բնագավառներին վերաբերող հարցեր: Մասնավորապես` խորհրդի նիստի քննարկմանը կներկայացվեն արտակարգ իրավիճակների նախազգուշացման եւ չեզոքացման ոլորտում համագործակցության համաձայնագրի նախագիծը, ԱՊՀ երկրների տնտեսական համագործակցության հետագա զարգացման հայեցակարգով...

Ստեղծվել է ԱԻՆ Երևանի վետերանների խորհուրդը 14:41 / 19.06.2014

Արտակարգ իրավիճակների նախարարության վետերանների խորհրդի ձևավորումից հետո ԱԻ նախարարի հանձնարարությամբ սկսվեց վետերանների խորհուրդների և մարզային կառույցների ձևավորման գործընթացը: Արդեն ձևավորվել են բոլոր մարզային կառույցները, ընտրվել են մարզային խորհուրդները և դրանց նախագահները: Հունիսի 19-ին ԱԻՆ խորհրդակցությունների դահլիճում տեղի ունեցավ Երևանի և մայրաքաղաքի վարչական շրջանների վետերանների խորհուրդների ընդհանուր ժողովը, որին մասնակցում էին Երևանի 140 ԱԻՆ վետերաններ: Ժողովին...