Նորություններ

Պաշտոնական

ԱԻՆ շարքերը համալրվում են 10:12 / 14.05.2014

Այսօր ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հրամանով կատարվել են մի շարք նոր նշանակումներ` ՓԾ փրկարար ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնում, ինչպես նաև Հրազդանի, Աշտարակի և Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատներում: ԱԻ նախարար Ա. Երիցյանն անձամբ հանդիպում և հարցազրույցներ է անցկացնում նախարարության համակարգում աշխատելու համար դիմած քաղաքացիների հետ:

Քննարկվեցին ոռոգման շրջանի ընթացքի եւ Սեւանա լճից իրականացվող ջրառի հետ կապված հարցեր 00:00 / 14.05.2014

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր կայացած խորհրդակցությանը քննարկվեցին ոռոգման շրջանի ընթացքի եւ Սեւանա լճից ջրառի իրականացման հետ կապված հարցեր: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը, Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության ներկայացուցիչներ եւ ոռոգման համակարգի կազմակերպությունների ղեկավարներ: Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ...

Հայ-ամերիկյան համագործակցությունը շարունակվում է 08:38 / 13.05.2014

Մայիսի 6-ից 8-ը ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության Գառնիի երկրաֆիզիկական դիտարանում ՍՊԾ-ի և ԱՄՆ Ալբուքերքի սեյսմոլոգիական լաբորատորիայից ժամանած մասնագետները իրականացրել եմ համատեղ աշխատանքներ` դիտարանում տեղակայված «IRIS-Գառնի» սեյսմիկ կայանի աշխատանքը տեխնիկապես բարելավելու ուղղությամբ: Ամերիկացի գործընկերներն այցի ծրագիրը կատարելուց հետո տեղում ծանոթացան «Գառնի» գիտական կենտրոնում կատարված վերակառուցման մեծածավալ աշխատանքներին, տարածքային և տեխնիկական նոր...

Ա. Գեւորգյանը ներկայացրեց Արարատի նորանշանակ մարզպետին

Ա. Գեւորգյանը ներկայացրեց Արարատի նորանշանակ մարզպետին 00:00 / 13.05.2014

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Արարատի մարզպետարանի աշխատակազմին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների, համայնքների ղեկավարներին ներկայացրեց Արարատի նորանշանակ մարզպետ Ռուբիկ Աբրահամյանին: Փոխվարչապետը շնորհակալություն հայտնեց նախկին մարզպետ Արամայիս Գրիգորյանին՝ համատեղ արդյունավետ աշխատանքի համար եւ հաջողություններ մաղթեց նոր պաշտոնում: Նորանշանակ մարզպետին ներկայացնելով՝ փոխվարչապետը նշեց, որ նա պետական մարմիններում...

Հակակարկտային կայանների միասնական ու արդյունավետ կառավարում 14:45 / 12.05.2014

ՀՀ կառավարության 2013 թ. հունիսի 6-ի թիվ 888-Ա որոշմամբ` ՀՀ ԱԻ նախարարությանը գումար հատկացվեց 80 նոր հակակարկտային կայան տեղադրելու և հակակարկտային կայանների կառավարման միասնական համակարգ ստեղծելու նպատակով: Համայնքային, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց սեփականության հանդիսացող 136 «Զենիթ» տեսակի կայաններից 123-ի կառավարումն իրականացնելու նպատակով արդեն պայմանագրեր են կնքվել ԱԻՆ «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի հետ: Հատկանշական է, որ Շիրակի մարզում տեղակայված բոլոր 45 կայանները, որոնք համայնքային...

Հակակարկտային կայանները գործողության մեջ 11:50 / 12.05.2014

Մայիսի 12-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը։ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների և կատարված հանձնարարականների մասին։ Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության տնօրեն Ա. Կարապետյանն ԱԻ նախարարին զեկուցեց վերջին օրերին հանրապետության մարզերում կարկտաբեր ամպերի վերացման նպատակով...