Նորություններ
Պաշտոնական
Համայնքային եւ բնապահպանական ենթակառուցվածքային առաջին վարկը 00:00 / 26.04.2007
Այսօր ՀՀ կառավարության եւ Զարգացման եւ վերակառուցման եվրոպական բանկի միջեւ Սեւանա լճի բնապահպանական ծրագրի վարկային համաձայնագիր ստորագրվեց։ Համայնքային եւ բնապահպանական ենթակառուցվածքային առաջին վարկը կուղղվի Սեւանա լճի շրջակայքում գտնվող քաղաքային հինգ համայնքներում կեղտաջրերի հավաքման ու մաքրման ծառայությունների բարելավմանը: 7 մլն եվրո արժողությամբ ծրագիրը, որ ավարտին կհասցվի 2010 թ. հոկտեմբերին, կազմված է հետեւյալ մասերից. 1. Գավառ քաղաքում կեղտաջրերի մաքրման կայանի կառուցում:...
Քննարկումներ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցչի հետ 00:00 / 13.04.2007
ՀՀ տարածքային կառավարման համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ ներքին տեղահանվածների մարդու իրավունքների հարցերով ներկայացուցիչ Ուոլտեր Քելինի հետ քննարկեցին ղարաբաղյան հակամարտության, ինչպես նաեւ 1988-ի աղետալի երկրաշարժի հետեւանքով տեղահանված եւ անօթեւան մնացած ընտանիքներին իրենց բնակավայրերը վերադարձնելուն ուղղված ծրագրերը։ Նախարարն իր հյուրին նախ ներկայացրեց նորանկախ Հայաստանին վերջին տարիներին բաժին հասած դժվարությունները։ Նա շեշտեց, որ ղարաբաղյան...
Ընդդեմ ապօրինի հատումների 00:00 / 09.04.2007
Խորհրդի անդրանիկ նիստը Այսօր ՀՀ կառավարությունում տեղի ունեցավ Հայաստանի հանրապետությունում ապօրինի հատումների դեմ պայքարի աշխատանքները համակարգող անտառների պետական մոնիթորինգի փոփոխված կազմով խորհրդի առաջին նիստը, որը վարում էր խորհրդի նախագահ, ՀՀ տարածքային կառավարման համակարգող նախարարի պաշտոնակատար Հովիկ Աբրահամյանը։ ՀՀ կառավարության կողմից ստեղծված եւ ՀՀ նախագահի կողմից վավերացված այս Խորհրդի հիմնական խնդիրներն են՝ հանրապետությունում ապoրինի հատումների կանխարգելումը, դրանց դեմ...
Ներդրվում է համայնքային ծառայության համակարգը 00:00 / 03.04.2007
ՀՀ տարածքային կառավարման նախարարը հաստատեց հանրապետության բոլոր համայնքների ղեկավարների աշխատակազմերի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկերը։ Այժմ ավարտին է մոտենում համայնքների ղեկավարների կողմից համայնքային ծառայության պաշտոնների անձնագրերի հաստատումը եւ այդ պաշտոններում սահմանված կարգով նշանակումներ կատարելու գործընթացը: Համայնքային ծառայության առաջատար պաշտոններ զբաղեցնող համայնքային ծառայողների առաջին վերապատրաստումը կսկսվի մայիսից՝ նախարարի հրամանով անցած տարվա դեկտեմբերին...
Անդրանիկ Մարգարյանի ընտանիքին 00:00 / 26.03.2007
ՀՀ տարածքային կառավարման նախարարության եւ անձամբ իմ անունից խորին վշտակցություն եմ հայտնում ՀՀ վարչապետ, պետական գործիչ Անդրանիկ Մարգարյանի վաղաժամ մահվան կապակցությամբ: Նա իր ապրած կյանքով, իր համոզմունքներով, մարդկային իր արժանիքներով եւ վերջապես՝ իր բեղմնավոր գործունեությամբ, անհերքելի ավանդ ունեցավ մեր երկրի կայացման, նրա տնտեսակական առաջընթացի գործում: Անդրանիկ Մարգարյանի կորուստը ծանր է ոչ միայն Ձեր ընտանիքի, նրա գործընկերների ու համախոհների, այլեւ բոլոր նրանց համար, ովքեր...
Տեղեկատվայնացմանն ուղղված աշխատանքների կատարման ժամանակացույց 00:00 / 20.03.2007
2007թ. մարտի 20-ին ՀՀ Տարածքային Կառավարման Նախարարության աշխատակազմի ղեկավարի կողմից հաստատվել է ՚ՀՀ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների տեղեկատվայնացմանն ուղղված աշխատանքների կատարման ժամանակացույց՚-ը։ Ամբողջ տեքստը ներքաշեք այստեղից