Նորություններ
Պաշտոնական
Մեկնարկեց համայնքային ծառայողների վերապատրաստման գործընթացը 00:00 / 11.06.2007
Հայաստանում համայնքային ծառայության համակարգը ներդրվել է անցած տարվա 2-րդ կիսամյակից: Դա հանրային ծառայության ինքնուրույն տեսակ է, որ իրականացվում է համայքների ղեկավարների աշխակազմերում, Համայնքային ծառայողների իրավական եւ սոցիալական երաշխիքներն ու պաշտպանվածությունը, նրանց պաշտոնների նշանակումն ու ազատումը, ատեստավորումն ու վերապատրաստումը, ինչպես նաեւ մի շարք այլ հարաբերություններ սահմանվում են «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքով։ Իրավական դաշտն ամբողջացնելու նպատակով այս...
ՀՀ Նախագահի հրամանագրերը 00:00 / 08.06.2007
Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 55 հոդվածի 4 կետով` ՀՀ Նախագահ Ռ. Քոչարյանը իր 2007թ. հունիսի 8-ի ՆՀ-147-Ա հրամանագրով Հովիկ Աբրահամյանին նշանակել է ՀՀ տարածքային կառավարման նախարար: Ղեկավարվելով ՀՀ սահմանադրության 85 հոդվածով` ՀՀ Նախագահ Ռ Քոչարյանը իր 2007թ. հունիսի 8-ի ՆՀ-148-Ա հրամանագրով ՀՀ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանին նշանակել է փոխվարչապետ:
Կքննարկվեն ինչպես տնտեսական փոխհարարաբերություններին, այնպես էլ իշխանության ապակենտրոնացման քաղաքականությանը, տարածքային միավորների եւ տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ համագործակցության բնագավառներին վերաբերող երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Մանրամասները՝ կայքի «Մամուլ» բաժնում։
Ստորագրվեց հուշագիր 00:00 / 23.05.2007
ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վ. Տերտերյանի եւ «Դեպի Հայք» հիմնադրամի գործադիր տնօրեն Սեւան Կաբակյանի ու «Հայ կամավորների միություն» հիմնադրամի գործադիր տնօրեն Անուշ Թաթեւոսյանի միջեւ ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր, որով կողմերը համաձայնվեցին համատեղ ուժերով իրականացնել «Երիտասարդ սփյուռքահայերի համար 2007/2008թթ-ին կազմակերպվելիք ուսանողական / կամավորական ծրագիրը»: «Սկզբում սփյուռքն ավելի շատ մարդասիրական առաքելություն էր կատարում, այսօր արդեն համատեղ զարգացման ծրագրեր ենք...
Կճշտվեն վարարումների պատճառած վնասները 00:00 / 17.05.2007
ՀՀ տարածքային կառավարման համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցում էին գյուղատնտեսության, տրանսպորտի եւ կապի նախարարները, տարածքային կառավարման նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալը, մարզպետներ, այլ պաշտոնյաներ։ Նշվեց, որ վերջին օրերին տեղացած անձրեւներն ու գարնանային ձնհալից վարարած գետերը զգալի վնասներ են հասցրել հատկապես Արարատի, Արագածոտնի (Ապարան), Վայոց ձորի, Գեղարքունիքի (Մարտունի, Գավառ), Շիրակի (Արթիկ, Ախուրյան), Կոտայքի...
Հեղեղումներ Գավառում 00:00 / 11.05.2007
Հանրապետության տարածքում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման եւ տեղացած անձրեւների հետեւանքով ավելացած հեղեղումները վնասներ են պատճառել Գեղաքունիքի մարզի մի շարք համայնքներում։ Մայիսի 9-ի երեկոյան Գավառագետի մակարդակը բարձրացել է, եւ ահագնացած ջուրը թեքել է գետի լայնքով կառուցված ջրաղացը։ Դրա հետեւանքով փակվել է գետի հունը, եւ ջուրը հեղեղել է Գավառի Արծվաքար թաղամասի գետափնյա 40 տները։ Անմիջապես օգնության հասած փրկարարները դուրս են բերել ջրի մեջ մնացած տների բնակիչներին։ Ընտանի կենդանիները...