Նորություններ
Պաշտոնական
Պետական նյութական պահուստի կառավարում իրականացնող պետական մարմինների ղեկավարների Խորհրդակցական խորհրդի երրորդ նիստը Երեւանում 00:00 / 23.08.2007
Այսօր ՀՀ կառավարությունում իր աշխատանքն սկսեց ԱՊՀ երկրների մասնակից պետությունների պետական նյութական պահուստի կառավարում իրականացնող պետական (գործադիր) իշխանության մարմինների ղեկավարների Խորհրդակցական խորհրդի երրորդ նիստը։ ԱՊՀ երկրների մասնակից պետությունների պետական նյութական պահուստի կառավարում իրականացնող պետական (գործադիր) իշխանության մարմինների ղեկավարների Խորհրդակցական խորհրդը հիմնադրվել է 2004 թվականին։ Կաննադրությունը հաստատվել է ԱՊՀ երկրների Տնտեսական խորհրդի նիստում` 2004-ի...
Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստ, որը վարեց ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը 00:00 / 23.08.2007
«ՀՀ 2007թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում վերաբաշխում եւ ՀՀ կառավարության 2006թ. դեկտեմբերի 21-ի N1851-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, գործադիրը 2007թ. իր պահուստային ֆոնդից 30 մլն 518.2 հազար դրամ հատկացրեց ՀՀ Գեղարքունիքի եւ 7 մլն դրամ` Տավուշի մարզպետարաններին: Որոշումն ընդունվեց Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության եւ ՀՀ կառավարության միջեւ 2005թ. կնքված ծրագրային ֆինանսական օգնության վերաբերյալ Փոխըմբռնման հուշագրի համաձայն, Հայաստանի...
Խորհուրդն իր աշխատանքը կսկսի օգոստոսի 23-ին` ՀՀ կառավարության երրորդ հարկի դահլիճում։ Կքննարկվեն արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացման եւ մարդասիրական օգնության ցուցաբերման նպատակով պետական պահուստի օգտագործման հարցերում ԱՊՀ երկրների համագործակցության զարգացման, ինչպես նաեւ փորձի փոխանակման, կադրերի պատրաստման եւ որակավորման բարձրացման հարցերը։ Նիստի մասնակիցներին կողջունի ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը։...
Միջոցներ են հատկացվել Երեւանի վերելակները վերանորոգելու համար 00:00 / 15.08.2007
«ՀՀ վարչապետի հանձնարարությամբ 3 մլրդ դրամ է հատկացվել մայրաքաղաքի վերելակների հիմնանորոգման համար։ Այնուհետեւ Երեւանի քաղաքապեին հանձնարարվել է մանրամասն ուսումնասիրել վերելակային տնտեսության վիճակը եւ բազմաբնակարան շենքերի վերելակների անխափան աշխատանքն ապահովելու նպատակով առաջարկներ ներկայացնել։ Այսօր արդեն մեր ձեռքի տակ են այդ ուսումնասիրությունների արդյունքները` մայրաքաղաքի 4261 վերելակներից 2464-ը հիմնանորոգման կարիք ունեն, իսկ մոտ 50-ը` նորով փոխարինելու։ Այս քննարկմանը մասնակից ենք...
Բացվեց Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանը 00:00 / 15.08.2007
Մայրաքաղաքի Կոմիտաս 49/2 հասցեում այսօր բացվեց հայ ժողովրդի մեծ բարեկամ նորվեգացի գիտնական, բեւեռախույզ, օվկիանոսագետ, հումանիստ, հասարակական գործիչ, Նոբելյան մրցանակի դափնեկիր, Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանը: ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը բացման իր խոսքում նշեց, որ Ֆ. Նանսենի տված անձնագրով 320 հազար հայ գաղթական է տեղավորվել աշխարհի 52 երկրներում: Հ. Աբրահամյանը տեղեկացրեց նաեւ, որ կառավարության կողմից հանձնարարական է տրված Երեւանի քաղաքապետարանին...
Տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը 00:00 / 09.08.2007
ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ 2007թ. Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը: Կառավարությունը հավանություն է տվել, բացի բյուջեյով նախատեսված ծրագրերից, մարզերի ներկայացրած առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների փաթեթին, որոնք պետք է լուծվեն կառավարության կողմից հատկացված լրացուցիչ շուրջ 10 միլիարդ դրամով։ Քննարկվել են մի շարք այլ հարցեր։