Նորություններ

Պաշտոնական

Փոխվարչապետն ընդունեց ԱՄՆ-ի Պետ. Դեպարտամենտի Կովկասյան եւ Տարածքային Կոնֆլիկտների գրասենյակի տնօրեն պարոն Պոլ Վոլերսին 00:00 / 14.09.2007

Այսօր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԱՄՆ-ի Պետ. Դեպարտամենտի Կովկասյան եւ Տարածքային Կոնֆլիկտների գրասենյակի տնօրեն պարոն Պոլ Վոլերսին, ԱՄՆ-ի Գործերի ժամանակավոր հավատարմատար Ռուդոլֆ Վ. Փերինային, ԱՄՆ-ի փոխդեսպան Ջոզեֆ Փեննինgթոնին եւ տնտեսական հարցերով պատասխանատու Մարկո Վելիկոնյային։ Պարոն Վոլերսը, որ վերջերս է ստանձնել Կովկասյան եւ տարածքային կոնֆլիկտների գրասենյակի տնօրինությունը, առաջին անgամն է այցելում Հայաստան։ ՀՀ փոխվարչապետը...

Քննարկվեցին ՀՀ մարզերի առողջապահական համակարգի օպտիմալացման ծրագրերը 00:00 / 13.09.2007

Այսօր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցությունում քննարկվեց ՀՀ կառավարության 02.11.2006 թ. թիվ 1911-Ն որոշմամբ հաստատված ՀՀ մարզերի առողջապահական համակարգերի օպտիմալացման ծրագրի իրականացման ընթացքը։ Մարզային առողջապահության համակարգերի օպտիմալացման 2007-2012թթ. ծրագրերի արդյունքում միավորվում են հիվանդանոցների եւ պոլիկլինիկաների կրկնվող, միանման գործառույթներ իրականացնող եւ թերծանրաբեռնվածությամբ աշխատող ծառայությունները,...

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը` կարճատեւ արձակուրդում 00:00 / 29.08.2007

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը օգոստոսի 29-ից գտնվում է մեկշաբաթյա արձակուրդում։ Փոխվարչապետը կարճատեւ արձակուրդը կանցկացնի Սիմֆերոպոլում։ ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրեա Յոանա - Մարիա Վիկտորինին 00:00 / 27.08.2007

Այսօր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրեա Յոանա - Մարիա Վիկտորինին։ Փոխվարչապետը դեսպանին շնորհավորելով նոր նշանակման համար, շեշտեց, որ 15 տարիների դիվանագիտական հարաբերությունների արդյունքում հայ-գերմանական համագործակցությունները նկատելի զարգացել են։ Երկու երկրները փոխհամագործակցում են քաղաքական, ֆինանսական, առեւտրատնտեսական, մշակույթի, կրթության եւ գիտության եւ...

Այցելություն Արարատի մարզ 00:00 / 23.08.2007

Այսօր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանի ուղեկցությամբ այցելեց Արարատի մարզ։ Բարձրաստիճան պաշտոնյաներն առաջինը ծանոթացան ֆերմեր Հենրիկ Եղիազարյանի հաջողություններին։ Կառավարության կողմից բավական մատչելի գներով տրամադրված տրակտորի, աշխատասիրության եւ մասնագիտական մոտեցման շնորհիվ, չնայած անբարենպաստ եղանակներին, ֆերմերին հաջողվել է առավել բարձր արդյունքներ ունենալ։ Նա մեկ հա-ից ստացել է մինչեւ 70 տոննա լոլիկ եւ մինչեւ...