Նորություններ

Պաշտոնական

Տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը 00:00 / 25.10.2007

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը: Գործադիրը հաստատել է սննդամթերքի հետ շփվող նյութերին եւ դրանց հայերեն տեղեկատվության մակնշման ձեւերին ու բովանդակությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը, ՀՀ-ի եւ օտարերկրյա պետությունների միջկառավարական հանձնաժողովների հայկական կողմի գործունեության հայեցակարգը, հավանություն է տվել Սեւանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման,...

ՀՀ փոխվարչապետն ընդունեց ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության տնօրեն Կոնստանտին Ռամոդանովսկուն 00:00 / 25.10.2007

Այսօր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության տնօրեն Կոնստանտին Ռամոդանովսկուն: Քննարկվեցին Ռուսաստանում միգրացիոն օրենսդրության վերջին փոփոխություններին, աշխատանքային միգրացիայի կարգավորմանը, ռեադմիսիոն պայմանագրի կնքմանը վերաբերող հարցեր: Փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանը մեծ ուշադրությամբ հետեւում է ՌԴ-ում միգրացիոն ոլորտում կատարվող նորություններին, քանի որ Հայաստանից միգրացիոն հոսքերի 60-70...

ՀՀ փոխվարչապետն ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեստագի Գերմանիա- Հարավային Կովկաս պատգամավորական խմբի անդամներին 00:00 / 19.10.2007

Այսօր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանն ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեստագի Գերմանիա- Հարավային Կովկաս պատգամավորական խմբի անդամներին՝ Շտեֆեն Ռայխեի գլխավորությամբ։ Փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանը եւ Շտեֆեն Ռայխեն միակարծիք էին, որ վերջին տարիներին երկու երկրների հարաբերությունները ավելի արդյունավետ եւ ջերմ են դարձել բոլոր ուղղություններով։ Պարոն Ռայխեն հավելեց, որ ակտիվանում են անգամ հայ եւ գերմանացի դպրոցականների հարաբերությունները։ Եւ...

Տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը 00:00 / 18.10.2007

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը: Գործադիրը հավանություն է տվել «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենքի նախագծին: Մեկ շաբաթ ժամկետ է տրվել` բոլոր նախարարությունների եւ գերատեսչությունների հետ մեկ անգամ եւս նախագիծը քննարկելու, այնուհետ ՀՀ վարչապետի մոտ խորհրդակցություն անցկացնելու համար: Կառավարությունը հավանություն է տվել նաեւ «Հսկիչ-դրամարկղային...

ՀՀ փոխվարչապետն ընդունեց Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի տնօրենին 00:00 / 18.10.2007

Այսօր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանն ընդունեց Համաշխարհային բանկի Երեւանյան գրասենյակի տնօրեն Արիստոմենե Վարուտակիսին։ Փոխվարչապետը Արիստոմենե Վարուտակիսի եւ նրա տեղակալ Նաիրա Մելքումյանի հետ քննարկեց Հայաստանում աղետների կանխարգելման ֆինանսավորման հնարավորությունները։ Հովիկ Աբրահամյանը ներկայացրեց, որ ՀՀ կառավարությունը բավական աշխատանք կատարել է աղետների մեղմման եւ կանխարգելման ուղղությամբ։ Մասնավորապես 1 մլրդ դրամ է հատկացվել Արաքս գետի...

Հայաստան-Եգիպտոս` փոխգործակցության զարգացման հիմքեր կան 00:00 / 25.09.2007

Այսօր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի նորանշանակ դեսպան Վահիդ Էլդին Իսմայիլ Գալալին։ Շնորհավորելով դեսպանին, փոխվարչապետն ընդգծեց, որ երկու երկրների միջեւ 15 տարիների դիվանագիտական հարաբերությունների ընթացքում տեղի են ունեցել տարբեր ոլորտների պատվիրակությունների բազմաթիվ փոխայցելություններ, ստեղծվել է հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողով, որի համանախագահն է ՀՀ փոխվարչապետը, ստորագրվել են 4 տասնյակի հասնող...