Նորություններ

Պաշտոնական

ՀՀ-ում «աֆրիկյան ժանտախտ» հիվանդության վերացման եւ տարածման կանխարգելման միջոցառումների ծրագիրը համակարգող հանձնաժողովի հերթական նիստը 00:00 / 20.11.2007

ՀՀ-ում խոզերի «աֆրիկյան ժանտախտ» հիվանդության վերացման եւ տարածման կանխարգելման միջոցառումների ծրագիրը համակարգող հանձնաժողովի նախագահ, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի ղեկավարությամբ այսօր տեղի ունեցած նիստում որոշվեց տուժած սեփականատերերին աջակցության վերջնական ձեւը վճռել հանձնաժողովի դեկտեմբերի նիստին եւ համապատասխան առաջարկություն ներկայացնել ՀՀ վարչապետին: Քննարկվում են խոճկորների տրամադրման կամ ֆինանսական աջակցության տարբերակները:...

ՀՀ փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելեց Լոռու մարզ 00:00 / 20.11.2007

Այսօր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանն այցելեց Լոռու մարզի մի քանի գյուղեր։ Նախորդ այցելության ժամանակ մարդիկ իրենց հուզող հարցերն էին բարձրացրել, փոխվարչապետն էլ կոնկրետ աջակցություն էր խոստացել։ Հիմա էլ եկել էր իր աչքով տեսնելու, թե գյուղական բնակավայրերում ինչպես են իրականացվում կառավարության ծրագրերը։ «Գյուղական բնակավայրերի բնակարանաշինության համար այս տարի կառավարությունը 670 մլն դրամ է հատկացրել։ Վարչապետը ինքն էլ շրջում է գյուղերում, ծանոթանում...

Հայ-գերմանական համագործակցություն 00:00 / 19.11.2007

Լայպցիգը կօժանդակի Վանաձորին ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանն այսօր ընդունեց «Քաղաքների ցանցի աջակցություն Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում Հայաստան ժամանած գերմանական պատվիրակությանը՝ Լայպցիգի երկրամասի տարածաշրջանի ղեկավար Պեթրա Քյոփինգին, Լայպցիգի քաղաքապետարանի բնապահպանության բաժնի պետ Հայկո Ռոզենթալին, Գրոս Պյոսների քաղաքապետ Գաբրիելա Լանչին, Լայպցիգի երկրամասի «Տնտեսական աջակցություն» ՍՊ ընկերության գործադիր տնօրեն Մյուլեր Սիրինգին, Լայպցիգի...

Տեղական ինքնակառավարման համակարգը 11 տարեկան է 00:00 / 10.11.2007

ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորման 11-ամյակի կապակցությամբ այսօր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի որոշմամբ տեղական ինքնակառավարման համակարգի կայացման գործում ներդրած ավանդի համար մի խումբ համայնքապետեր, քաղաքապետեր պարգեւատրվեցին Հուշամեդալով: «Պետությունը կարեւորում է տեղական ինքնակառավարման այս ինստիտոտը, քանի որ զարգացած համայնքը հզոր պետության գրավականն է: Եթե համայնքները խնդիրներ չունենան, ուրեմն՝ կառավարության հոգսերը քիչ կլինեն։...

Ուսումնասիրում են ՏԻՄ-երի մեր համակարգը 00:00 / 09.11.2007

Ի՞նչ ձեռքբերումներ են արձանագրվել եւ ի՞նչ խնդիրներ են ծառացած ընդամենը 11 տարվա կյանք ունեցող տեղական ինքնակառավարման համակարգի առջեւ։ «Գյուղացուն պետք է հարցնել, թե ինչի՞ց է գոհ, իսկ ինչից դժգոհ։ Շատ տեղերում իրավացիորեն կդժգոհեն հասարակական, իրավական եւ այլ ծառայությունների բացակայությունից կամ մակարդակից։ Բայց, անշուշտ, գոհ կլինեն, որ ունեն իրենց կողմից ընտրված իշխանություն, որը մոտ է, ում հավասարի պես են վերաբերվում։ Շատ կարեւոր է, թե ի՞նչ արդյունավետությամբ է աշխատում տեղական...

Տեղեկատվակական համակարգերը մուտք են գործում պետական կառավարման համակարգ 00:00 / 29.10.2007

ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում հուլիսի 1-ից գործում է Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ։ Միաժամանակ ընթացքի մեջ է Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի ներդրումը: Այս երկու համակարգերը հոկտեմբերի 26-ին ներկայացվեցին «Դիջիթեք -2007» տեղեկատվական, հեռահաղորդակցման եւ բարձր տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսում: Այսպիսով, երրորդ անգամ կազմակերպվող ցուցահանդեսում առաջին անգամ ներկայացվեցին պետական կառավարման համակարգում կիրառվող տեղեկատվական...