Նորություններ

Պաշտոնական

ԱԻՆ-ը կազմակերպել է մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակի տեղափոխումը Սիրիա

12:15 / 14.02.2023

Արտակարգ իրավիճակների նախարարությունը ՀՀ վարչապետի հանձնարարականով կազմակերպել է դեպի երկրաշարժից տուժած Սիրիայի Արաբական Հանրապետություն մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակի տեղափոխումը՝ ավելի քան 25 տոննա քաշով:

Բեռը ներառել է սնունդ, դեղորայք, բժշկական պարագաներ: Այն Սիրիա է ուղարկվել Երևանի «Էրեբունի» օդանավակայանից:

Կազմակերպչական աշխատանքներին աջակցել է ՆԳՆ փրկարար ծառայությունը:

Ավելի վաղ՝ փետրվարի 8-ին, ԱԻՆ-ի միջոցով Սիրիա էր ուղարկվել ավելի քան 30 տոննա մարդասիրական օգնություն:

 

← Վերադառնալ ցուցակին