Նորություններ

Պաշտոնական

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանին

14:36 / 06.12.2022

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային։

Նախարար Փամբուխչյանը, ողջունելով դեսպան Ֆուկուշիմային, բարձր է գնահատել Ճապոնիայի հետ սերտ համագործակցությունը։ Գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել դեսպանին` Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանի Հանրապետությանը մշտապես աջակցելու գործում ներդրած ջանքերի համար, հրշեջ-փրկարարական ջոկատները տեխնիկապես վերազինելու, սեյսմիկ ռիսկի գնահատման և պլանավորման, սողանքային աղետի կառավարման, այս տարիների ընթացքում ԱԻՆ աշխատակիցների վերապատրաստումը և փորձի փոխանակումը Ճապոնիայում անցկացնելու, ինչպես նաև աղետների ռիսկերի նվազեցման նպատակով ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման բարելավման ծրագրի ներդրման համար։

Դեսպան Ֆուկուշիման շնորհակալություն է հայտնել նախարար Փամբուխչյանին` ջերմ ընդունելության համար և շեշտել, որ ԱԻ նախարարության հետ համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, ինչը նպաստում է ապագայում նորանոր ծրագրերի ստեղծմանը։ Դեսպանը վստահեցրել է, որ կներդնի առավելագույն ջանքերը համագործակցությունը որակապես նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մի շարք այլ հարցեր։

 

← Վերադառնալ ցուցակին