Նորություններ

Պաշտոնական

Հայաստանը դարձնել ավելի դիմակայուն երկիր. տեղի է ունեցել «Բնակչության պաշտպանության ուժեղացումը Հայաստանում» ԵՄ Թվինինգ ծրագրի փակման արարողությունը

20:30 / 02.12.2022



Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, տեղի է ունեցել «Բնակչության պաշտպանության ուժեղացումը Հայաստանում» ԵՄ Թվինինգ ծրագրի փակման արարողությունը: Ծրագիրը մեկնարկել էր 2020 թվականին, որի նպատակն էր Հայաստանը դարձնել ավելի դիմակայուն երկիր և նվազեցնել տարատեսակ աղետների ազդեցությունը մարդկային կյանքի, երկրի տնտեսության և համայնքների վրա։ Փակման արարողությանը մասնակցել են ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը, տեղակալ Դավիթ Համբարյանը, ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը, Թվինինգ ծրագրի մշտական խորհրդատու Անաստասիա Էզերեցը, ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանը, Հայաստանում ծրագրի մասնակիցներն ու նախարարության տարբեր ստորաբաժանումների ղեկավարներն ու աշխատակիցները:

← Վերադառնալ ցուցակին