Նորություններ

Պաշտոնական

Հրդեհաշիջում, տուժածների տարահանում. Հատուկ տակտիկական ուսումնավարժություն Մանկական երկաթուղու թունելում

17:34 / 30.11.2022



Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչությունը Մանկական երկաթուղու տարածքում ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն է անցկացրել՝ «Հրդեհաշիջման փրկրարական աշխատանքների կազմակերպումը և իրականացումը թունելում» թեմայով: Վարժանքին հետևել են Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը, տնօրենի տեղակալ Հովհաննես Եմիշյանը, տարբեր ստորաբաժանումների ղեկավարներն ու աշխատակիցները: Ուսումնավարժության նպատակն էր կատարելագործել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության արձագանքող ստորաբաժանումների գործնական հմտությունները հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքներ իրականացնելիս, փրկարար ծառայության և Հայաստանի էլեկտրական ցանցերի, ոստիկանության և այլ ծառայությունների փոխհամագործակցությունն արտակարգ իրավիճակների ժամանակ: 

← Վերադառնալ ցուցակին