Նորություններ

Պաշտոնական

Արտակարգ իրավիճակների նախարարությունում ամփոփել են հոկտեմբեր ամսվա ընթացքում իրականացված աշխատանքները

11:37 / 09.11.2022

Արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումներն ու ՊՈԱԿ-ներն ամփոփել են հոկտեմբեր ամսվա ընթացքում իրականացված աշխատանքները:

Խորհրդակցությունը վարել է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը: Զեկույցներով հանդես են եկել ԱԻՆ գլխավոր քարտուղար Լիլիթ Միրզախանյանը, Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը, ‹‹Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն›› ՊՈԱԿ-ի դիտացանցի և մոնիտորինգի վարչության պետ Վալերա Արզումանյանը, ‹‹Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն›› ՊՈԱԿ-ի տնօրեն Վարդան Գևորգյանը, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր Համլետ Մաթևոսյանը, Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի տնօրեն Պավել Գյոզալյանը, ՓԾ մարզային փրկարարական վարչությունների պետերը:

Նիստի ավարտին նախարար Ա․Փամբուխչյանի հրամանով փրկարար ծառայության մի շարք աշխատակիցների շնորհվել են փրկարարական ծառայության առաջին և հերթական կոչումներ: 

← Վերադառնալ ցուցակին