Նորություններ

Պաշտոնական

Սեմինար-քննարկում Թվինինգ ծրագրի շրջանակներում

11:49 / 22.06.2022

«Հայաստանում քաղաքացիական պաշտպանության ամրապնդում» Թվինինգ ծրագրի շրջանակներում անցկացվել է «Աշխարհագրական տեղեկատվական համակարգը (GIS) բնակչության պաշտպանության և ռիսկերի քարտեզավորման համար» թեմայով սեմինար: Այն կազմակերպվել է հիբրիդային ձևաչափով, որին մասնակցել են ներկայացուցիչներ տարբեր շահագրգիռ գերատեսչություններից։

Միջոցառման նպատակն էր երկրների միջև փորձի փոխանակումը ռիսկերի քարտեզավորման և դրանց գնահատման ոլորտում:

Սեմինարի ընթացքում ծրագրի եվրոպացի փորձագետները ներկայացրել են եվրոպական մի շարք երկրների փորձը տվյալ բնագավառում։

Հայկական կողմն իր հերթին ներկայացրել է տեղական մակարդակում ռիսկի կառավարման գործում աշխարհագրական տեղեկատվական համակարգի կիրառությունը, դերն ու նշանակությունը։

Ներկայացվել է նաև ՄԱԿ-ի Տիեզերքի և խոշոր աղետների խարտիայի հետ իրականացվող գործընթացները և դրա շրջանակներում ԱԻՆ կարողությունների զարգացման հնարավորությունները։

← Վերադառնալ ցուցակին