Նորություններ
Պաշտոնական
ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանի ուղերձը` ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կազմավորման 4-րդ ամյակի առթիվ
21:10 / 11.06.2022

Այսօր` հունիսի 11-ին, լրացավ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կազմավորման 4-ամյակը։
ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը որպես տեսչական մարմնի կառավարման խորհրդի նախագահ ելույթ է ունեցել, մասնավորապես նշելով`
«Շնորհավորում եմ Ձեզ տեսչական մարմնի կազմավորման 4-ամյակի կապակցությամբ։ Տեսչական մարմինը, որպես վերահսկող կառույց, շատ կարևոր դեր ունի պետական կառավարման համակարգում։
ԱԻ նախարարությունն առնվազն երկու ոլորտում՝ տեխնիկական անվտանգության և հրդեհային անվտանգության, սերտ համագործակցում է տեսչական մարմնի հետ։ Հետևաբար տեսչական մարմնի արդյունավետ աշխատանքում մենք շահագրգռված ենք։ Վստահ եմ, որ մեր երկու կառույցների սերտ համագործակցության արդյունքում՝ կունենանք էլ ավելի բարեփոխված ոլորտներ և կգրանցենք նորանոր հաջողություններ: Որպես ԱԻ նախարար և ՔՏՀԱ տեսչական խորհրդի նախագահ՝ կանեմ առավելագույնն այդ ամենը կյանքի կոչելու համար։
Եվս մեկ անգամ շնորհավորելով տեսչական մարմնի բոլոր աշխատակիցներին՝ աշխատանքային հաջողություններ եմ մաղթում՝ ի շահ Հայաստանի Հանրապետության»: