Նորություններ

Պաշտոնական

ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանն ընդունել է քաղաքացիների

18:35 / 27.05.2022

Այսօր՝ մայիսի 27-ին, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանն ընդունել է քաղաքացիների։ Յուրաքանչյուր ամսվա վերջին ուրբաթ օրը՝ սահմանված կարգի համաձայն, արտակարգ իրավիճակների նախարարի մոտ կազմակերպվում է քաղաքացիների ընդունելություն։

Քաղաքացիների բարձրացրած հարցերին ի պատասխան՝ նախարար Փամբուխչյանն հանձնարարեց համապատասխան պաշտոնատար անձանց մանրամասն ուսումնասիրել յուրաքանչյուր կոնկրետ դեպք և հնարավորության սահմաններում լուծում տալ։

← Վերադառնալ ցուցակին