Նորություններ
Պաշտոնական
ԱԻ նախարարությունն ու ՀԷՑ-ն Աբովյանում համատեղ վարժանք են անցկացրել
18:00 / 20.05.2022

Կոտայքի մարզի Աբովյան համայնքում անցկացվել է Արտակարգ իրավիճակների նախարարության և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի հրշեջ-տակտիկական ուսումնական համատեղ վարժանքը: Մասնակցել են Կոտայքի ԱԻՆ ՓԾ ՄՓՎ 3 մարտական հաշվարկ, հոգեբանական աջակցության բաժինը, բժշկական ապահովման վարչությունը, Աբովյանի ճանապարհային ոստիկանության և շտապօգնության աշխատակիցները:
Ուսումնավարժանքը կազմակերպվել է Արտակարգ իրավիճակների նախարարության վետերանների խորհրդի նախաձեռնությամբ: