Նորություններ

Պաշտոնական

Հրդեհաշիջում, տուժածների տարահանում. ԵՊԲՀ-ում անցկացվել է ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն

21:34 / 01.03.2022



Մարտի 1-ին միջազգային հանրությունը նշում է Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրը: Արտակարգ իրավիճակների նախարարությունը տոնի առթիվ հանրապետության տարբեր բնակավայրերում անցկացնում է միջոցառումներ, որոնք շարունակվելու են մարտ ամսվա ընթացքում։ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի է ունեցել ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը հակառակորդի հարձակման դեպքում» թեմայով:

Վարժանքին հետևել են ԱԻ և ԿԳՄՍ նախարարներ Անդրանիկ Փիլոյանը, Վահրամ Դումանյանը, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը,  ԱԻՆ ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանը և այլ հյուրեր։

← Վերադառնալ ցուցակին