Նորություններ

Պաշտոնական

«911»-ով 2021 թվականին 1 մլն 443 հազ. 236 զանգ է գրանցվել

15:39 / 12.01.2022

2021 թվականին 911 հեռախոսահամարով ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում և մարզային փրկարարական վարչությունների կենտրոններում գրանցվել է 1 մլն 443 հազ. 236 զանգ: Հանրապետությունում գրանցվել է 14. 802 արտակարգ դեպք և պատահար, որից 6.588 հրդեհի, 4.647 ճանապարհատրանպորտային պատահարի, 7.781 կենցաղային, 1.279 կեղծ ահազանգ և այլն:

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի 2021 թվականի գործունեության ամփոփումը՝ ահազանգերի սպասարկման և արձագանքման, անձնակազմի մասնագիտական որակների և կարողությունների զարգացման, պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև միջազգային համագործակցության և այլ ուղղություններով ներկայացրել է ՃԿԱԿ պետ, փ/ծ գնդապետ Արսեն Մկրտչյանը: Նիստը վարել է ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանը:

Զեկույցի համաձայն՝ արդիականացվել են հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթներին վերաբերող երկրատեղեկատվական, օդերևութաբանական, աշխարհագրական, կադաստրային շտեմարանները, մշտադիտարկվել են ՀՀ ջրամբարներն՝ ըստ լցվածության: Կազմվել է դրանց վիճակն արտացոլող դիագրամային պատկեր և սահմանված կարգով ու պարբերականությամբ տրամադրվել շահագրգիռ ստորաբաժանումներին: Արդիականացվել է «Ինտերակտիվ» ծրագրային փաթեթը. նախատեսված շտեմարանները համալրվել են համապատասխան տեղեկատվությամբ, իսկ «Google Earth» քարտեզագրական համակարգ ներմուծված 2021 թվականի ընթացքում գրանցված դեպքերն ու պատահարները, ինչպես նաև դրանց վերաբերյալ հիմնական տեղեկատվությունը հարմարեցվել է ArcGIS համակարգին: 2021թ.-ին ՃԿԱԿ-ի 70 ծառայող ստացել է փրկարարի որակավորում։

Ամփոփիչ նիստում ներկայացվել է նաև Բժշկական ապահովման վարչության 2021թ. կատարած աշխատանքները: Ըստ ԲԱՎ պետ, փ/ծ գնդապետ Կարեն Աթոյանի ներկայացրած հաշվետվության՝ մեկ տարվա ընթացքում վարչություն է դիմել 2319 մարդ: 911 հեռախոսահամարով բժշկական խորհրդատվություն է տրվել 3909 քաղաքացու: Վարչության շտապ օգնության մեքենան մասնակցել է 108 ահազանգի: Բուժվարչությունն այս տարի համալրվել է 3 շտապօգնության մեքենաներով և ընդհանուր քանակը դարձել է 8: Բոլորը մեքենաները հագեցած են անհրաժեշտ սարքավորումներով: Նշվել է, որ 2022թ.-ին ծրագրվում է մարզերում բուժապահովման ստորաբաժանումներ հիմնել: Նոր սարքավորումներ են ձեռք բերվել ատամնաբուժական սենյակի և լաբորատորիայի համար:

Արտակարգ իրավիճակների և Առողջապահության նախարարությունների սերտ համագործակցության, Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Վրաստանի «Արբեյտեր-Սամարիտեր-Բանդ» միջազգային հասարակական կազմակերպության աջակցությամբ Հայաստանում մեկնարկել է Առաջին կարգի արագ արձագանքման բժշկական թիմի ձևավորման գործընթացը: Վերապատրաստվող բժշկական թիմը համապատասխան որակավորում կստանա 2023թ.-ին:
 

← Վերադառնալ ցուցակին