Նորություններ

Պաշտոնական

Հայրավանք և Բերդկունք համայնքներում անցկացվել է ուսումնավարժություն

17:00 / 20.04.2021

Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության մասնագետները Հայրավանք և Բերդկունք համայնքների միջնակարգ դպրոցներում և համայնքապետարաններում իրականացրել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններ «Ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով: Վարժանքի ավարտից հետո գնահատվել են ուսումնավարժության արդյունքները, արձանագրվել թերությունները, տրվել մասնագիտական խորհուրդներ:

← Վերադառնալ ցուցակին