Նորություններ

Պաշտոնական

ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 420 դեպք, որից 174-ը՝ արտակարգ, արձանագրվել է 15 մահ

13:56 / 19.04.2021

Ապրիլի 12-ից 18-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 420 դեպք, որից 174-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 97 հրդեհի, 1 փլուզման, 2 պայթյունի,  1 քարաթափման, 9 ինքնասպանության փորձի դեպք, 60 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 151 կենցաղային կանչ. տուժել է 108 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 8 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 15 մահ:

Արձանագրվել է թունավորման 6 դեպք:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 14 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 19 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 14 տրանսպորտային միջոց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

Ավելի մանրամասն

← Վերադառնալ ցուցակին