Նորություններ

Պաշտոնական

Հաղպատում շչակ է գործարկվելու

18:05 / 09.03.2021

Հարգելի՛ քաղաքացիներ, Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ վաղը՝ մարտի 10-ին, ժամը 11:00-ին Ալավերդի խոշորացված համայնքի Հաղպատ բնակավայրում իրականացվելու է «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումն ու իրականացումը» թեմայով գործնական միջոցառում, որի ընթացքում գործարկվելու է շչակը:

Նախապես հայցում ենք Ձեր ներողամտությունը: Խնդրում ենք չանհանգստանալ:

← Վերադառնալ ցուցակին