Նորություններ

Պաշտոնական

Ուսումնավարժություն Գետք համայնքում

15:57 / 05.03.2021

Մարտի 4-ին Գետք համայնքում Շիրակի մարզային փրկարարական վարչության Ախուրյանի հրշեջ-փրկարարական ջոկատի կողմից անցկացվել է հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ «Պատսպարման կազմակերպումը օդային տագնապ ազդանշանի դեպքում» թեմայով՝ պատսպարման միջոցառումների իրականացման գործընթացում հանրության պատրաստվածության մակարդակը բարձրացնելու նպատակով:

Ուսումնավարժության ընթացքում փորձարկվել է Գետք համայնքի էլեկտրաշչակը: Էլեկտրաշչակի ազդարարման արդյունքում իրականացվել և կազմակերպվել է միջնակարգ դպրոցի անձնակազմի և աշակերտների տարահանում և պատսպարում դպրոցի նկուղում: Ուսումնավարժության ավարտից հետո համայնքի ղեկավար կազմի հետ համատեղ իրականացվել է բնակելի տների նկուղների պատրաստվածության վիճակի ուսումնասիրություն, արդյունքում առաջարկվել է համայնքի ղեկավար կազմին և բնակիչներին նկուղներում առկա գույքը և միջոցները վերադասավորել՝ նկուղներում պատսպարման համար պիտանի մակերեսը առավել արդյունավետ օգտագործելու համար:

← Վերադառնալ ցուցակին