Նորություններ

Պաշտոնական

Հաղորդագրություն

16:40 / 14.02.2021

Հարգելի՛ քաղաքացիներ, համացանցում լուրեր են շրջանառվում, իբրև Հայաստանի Հանրապետության տարածքում, մասնավորապես, Երևանում, ուժեղ երկրաշարժ է սպասվում: ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը պաշտոնապես հերքում է այդ տեղեկատվությունը:

Այս պահի դրությամբ վերլուծությունները ցույց են տալիս, որ երեկ  տեղական ժամանակով ժամը 15:29-ին  տեղի ունեցած երկրաշարժի օջախում լարվածությունը գնում է դեպի մարում և հետցնցումների ինտենսիվությունը թուլացել է:

Հորդորում ենք հետևել բացառապես ԱԻՆ պաշտոնական հաղորդագրություններին:

← Վերադառնալ ցուցակին