Նորություններ

Պաշտոնական

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի ուղերձը Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության հիմնադրման օրվա կապակցությամբ

14:25 / 17.07.2020

Հարգելի՛ գործընկերներ,

սրտանց շնորհավորում եմ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության հիմնադրման 29-րդ ամյակի առթիվ:

Գտնվելով սեյսմիկ վտանգի գոտում, մեր ժողովուրդը, ցավոք, անցյալում ունեցել է երկրաշարժերի ներգործության ողբերգական հետևանքներ:

Կարևորելով բնակչության սեյսմիկ ռիսկի նվազեցման և սեյսմիկ անվտանգության ապահովմանն ուղղված ձեր ջանքերը, մաղթում եմ ձեզ, մեզ՝ բոլորիս, անցնցում օրեր, անխափան աշխատանք:

Շնորհակալություն եմ հայտնում ամենօրյա նվիրումի և պատրաստակամության համար:

← Վերադառնալ ցուցակին