Նորություններ

Պաշտոնական

ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 661 դեպք, որից 360-ը՝ արտակարգ, արձանագրվել է 8 մահ

12:30 / 13.07.2020

Հուլիսի 6-12-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 661 դեպք, որից 360-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 264 հրդեհի, մեկ ջրահեղձման, չորս փլուզման, երկու ուժեղ կարկուտի, մեկ ուժեղ քամու, երկու տեղատարափ անձրևի, երկու կայծակի, մեկ սելավի, երկու որոնողափրկարարական դեպք, 51 ճանապարհատրանսպորտային պատահար, ինն ինքնասպանության փորձ, 42 օձի հայտնաբերման դեպք, ինչպես նաև՝ 129 կենցաղային կանչ. տուժել է 80 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է երեք քաղաքացի:

Արձանագրվել է թունավորման 14 դեպք:

Ցավոք, նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է ութ մահ:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 12 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 29 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 13 տրանսպորտային միջոց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

Ավելի մանրամասն

← Վերադառնալ ցուցակին