Նորություններ

Պաշտոնական

ԱԻ նախարարությունը հորդորում է

17:35 / 13.06.2020

 

 

 

 

 

 

 

 Սիրելի՛ հայրենակիցներ,

Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի համաճարակ է.

  • բոլորիդ կոչ ենք անում կրել դիմակներ և դրանք հանել միայն սնվելիս,
  • դիմակը պետք է կրել այնպես, որ այն փակի ձեր քիթը և բերանը,
  • պարբերաբար ախտահանեք ձեր ձեռքերը և չախտահանված ձեռքերով մի դիպեք ձեր դեմքին,
  • պահպանեք մեկուկես մետր սոցիալական հեռավորություն և բացառեք առանց դիմակի շփումը ձեր ընտանիքի անդամ չհանդիսացող անձանց հետ։

Սիրելի՛ հայրենակիցներ,

կրեք դիմակներ և դրանով կփրկեք հարյուրավոր կյանքեր՝ միանալով մեր մեծ փրկարարական ընտանիքին:

Դիմակներն անհրաժեշտ է փոխել երեք-չորս ժամը մեկ:

Կարող եք օգտագործել ոչ միայն գործարանային արտադրության, այլև Ձեր կողմից պատրաստած դիմակներ:

Սիրելի՛ հայրենակիցներ,

շնորհակալություն ենք հայտնում մեր այն հայրենակիցներին, ովքեր պահպանում են հակահամաճարակային կանոնները կամ, եթե նույնիսկ նախկինում չեն պահպանել, այս կոչին անսալով կսկսեն պահպանել դրանք։

Ցանկացած խնդրի դեպքում՝ հիշեք 911 փրկության հեռախոսահամարը:

← Վերադառնալ ցուցակին