Նորություններ

Պաշտոնական

ԱԻ Նախարար Ֆելիքս Ցոլակյանի ուղերձը

17:55 / 07.06.2020

Հարգելի՛ հայրենակիցներ,

հաշվի առնելով Շտապ բժշկական օգնության ծառայության՝ 1-03-ի և Առողջապահության նախարարության թեժ գծի ծանրաբեռնվածությունը՝ իմ հանձնարարությամբ 24/7 ռեժիմով ծառայող ԱԻՆ ՀԵՐԹԱՊԱՀ ԲԺԻՇԿՆԵՐԻ ԹԻՎԸ կրկնապատկվել է:

Ցանկացած խնդրի դեպքում կարող եք զանգահարել շուրջօրյա գործող ☎ 911 հեռախոսահամարին, և ԱԻՆ ԲԺԻՇԿՆԵՐԸ Ձեզ անվճար բժշկական խորհրդատվություն կտրամադրեն:

Covid-19 վարակով և այլ հանգամանքներով պայմանավորված հոգեբանական խորհրդատվության կարիք ունեցող քաղաքացիները կարող են կապ հաստատել մեր հոգեբանների հետ նաև հետևյալ հեռախոսահամարներով, որոնք ևս գործում են 24/7 ռեժիմով.

☎ 060 712 444,
☎ 010 360 684,

անհրաժեշտության պարագայում կարող եք նաև հեռավար հոգեբանական աջակցություն ստանալ՝ տեսակապի միջոցով․

viber` +374 41 911 006:

Եվս մեկ անգամ խնդրում եմ՝ մնացե՛ք տանը և խստորեն հետևե՛ք պարետատան ցուցումներին։

Հիշե՛ք փրկության՝ ☎ 911 հեռախոսահամարը, առո՛ղջ եղեք:

Խիղճ և խաղաղություն բոլորիս

← Վերադառնալ ցուցակին