Նորություններ

Պաշտոնական

Այսօր ԱԻՆ-ը կատարել է 1168 վարակազերծում

15:40 / 01.06.2020



ԱԻՆ-ը շարունակում է իրականացնել ամենօրյա վարակազերծման գործընթացը հանրապետության մարզերում և Երևանում:

Այսօր՝ հունիսի 1-ին, փրկարարները հանրային նշանակության տարբեր վայրերում կատարել են 1168 վարակազերծում, որից 780-ը՝ մարզերում, 388-ը՝ Երևանում։ Առավել բանուկ վայրերը վարակազերծվում են օրը մի քանի անգամ։ Անհրաժեշտության դեպքում վարակազերծվում են նաև բնակելի շենքեր։

ԱԻՆ-ն աջակցում է նաև հանրապետության բոլոր այն համայնքներին, որոնք դիմում են ախտահանման հարցով։

Փրկարարները պահպանում են անվտանգության բոլոր կանոնները։ 

← Վերադառնալ ցուցակին