Նորություններ

Պաշտոնական

«Արհեստավարժ և սրտացավ մոտեցում ցուցաբերեք». ԱԻ նախարարը խորհրդակցություն է անցկացրել

15:40 / 15.04.2020



Կորոնավիրուսի տարածման կանխումից մինչև հրդեհների դեմ պայքար. Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել ՓԾ ղեկավար կազմի, կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների հետ:

Փրկարարական վարչությունների ղեկավարները տեսակապով զեկուցել են մարզերում տիրող իրավիճակի մասին, ներկայացրել իրենց կողմից կատարվող գործողությունները:

Նախարար Ցոլակյանը հանձնարարել է առավելագույն զգոնություն ցուցաբերել կանխարգելիչ միջոցառումների իրականացման հարցում: Օդի ջերմաստիճանի բարձրացմանը զուգահեռ հրդեհների թիվն է ավելանում: Հրշեջ-փրկարարական ջոկատները պետք է պատրաստ լինեն:

Նախարարը շեշտել է, որ այս պահի դրությամբ փրկարարական վարչություններում որևէ խնդիր չկա, որը կխանգարի աշխատանքների պատշաճ իրականացմանը: «Մենք պետք է կարողանանք այս ամառն անցկացնենք անփորձանք: Լրջորեն պատրաստվեք ձեր գործողությունների իրականացմանը, արհեստավարժ և սրտացավ մոտեցում ցուցաբերեք ցանկացած իրավիճակում»,-ասել է նախարարը:

← Վերադառնալ ցուցակին