Նորություններ

Պաշտոնական

ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 208 դեպք, որից 102-ը՝ արտակարգ, արձանագրվել է 10 մահ

11:12 / 13.04.2020

Ապրիլի 6-12-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 208 դեպք, որից 102-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 38 հրդեհի, 1 փլուզման դեպք, 42 ճանապարհատրանսպորտային պատահար, 12 ինքնասպանության փորձ, ինչպես նաև 65 կենցաղային կանչ. տուժել է 58 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 11 քաղաքացի:

Արձանագրվել է թունավորման 10 դեպք. տուժել է 13 քաղաքացի:

Ցավոք, նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 10 մահ, որից 1-ը՝ թունավորումից:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 14 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 16 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 15 տրանսպորտային միջոց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

Ավելի մանրամասն

← Վերադառնալ ցուցակին