Նորություններ

Պաշտոնական

ԱԻՆ ՓԾ բուժապահովման մեքենաները 21 երթ են իրականացրել

18:25 / 31.03.2020



Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության շտապօգնության վարորդները վերջին օրերին տուն չեն գնում, Բժշկական ապահովման վարչությունում հանգստի պայմաններ են ստեղծվել:

Մասնագիտական 4 խումբ բերված է պատրաստվածության բարձր աստիճանի: ԱԻՆ-ը սերտորեն գործակցում է Առողջապահության նախարարության հետ: Մարտի 13-ից մինչ օրս բուժապահովման մեքենաները 21 երթ են իրականացրել: Մեկուսացման վայրեր են տեղափոխվել կորոնավիրուսով վարակված քաղաքացիների հետ շփումներ ունեցած անձինք:

Այսօր՝ մարտի 31-ին, ԱԻՆ ավտոբուսներով Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանից իրենց բնակավայրեր են տեղափոխվել այն քաղաքացիները, որոնք մեկուսացման մեջ էին գտնվում: Նրանց թեստերի պատասխանները բացասական են, կորոնավիրուս չի հայտնաբերվել:

ԱԻՆ-ի մասնագետները շարունակում են հանձնարարականներն իրականացնել հավուր պատշաճի՝ գիտակցելով իրենց դերն ու կարևորելով քաղաքացիների անվտանգության հարցը:

← Վերադառնալ ցուցակին