Նորություններ

Պաշտոնական

Համագործակցություն հանուն կանխարգելման

17:10 / 17.03.2020



Արտակարգ իրավիճակների նախարարությունը Հայաստանում կորոնավիրուսի հայտնաբերման ժամանակահատվածում դեռևս չանհանգստացնող, բայց մեծաթիվ ահազանգեր է ստանում: Քաղաքացիներին առավելագույն օգտակար խորհուրդներ տալու և կանխարգելիչ օժանդակություն ցուցաբերելու համար ԱԻ նախարարության և Առողջապահության նախարարության փոխհամագործակցության շրջանակներում մարտի 17-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հանդիպում-քննարկում:

Նախարարությունում հյուրընկալվել Էր Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման բաժնի աշխատակից բժիշկ-համաճարակաբան Լուսինե Պարոնյանը: Հանդիպմանը ներկա էին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և Բժշկական ապահովման վարչության աշխատակիցներ: Տեսակապով քննարկմանը հետևող ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության ներկայացուցիչներն իրենց հուզող հարցերն էին ուղղում համաճարակաբանին: Հանդիպման նպատակն էր «911» ծառայության աշխատակիցներին ավելի մանրամասն ծանոթացնել կորոնավիրուսի դեմ պայքարի կանխարգելման մեթոդները՝ բնակչությանն ավելի մատչելի և գրագետ տեղեկատվություն տրամադրելու համար:

Քննարկվեցին հնարավոր կանխարգելիչ միջոցառումները, որոնք պետք է կիրառեն փրկարարները դեպքի վայր մեկնելիս: Լուսինե Պարոնյանը տեղեկացրեց, որ Առողջապահության նախարարությունում գործում է թեժ գիծ, որը շուրջօրյա խորհրդատվություն է տրամադրում քաղաքացիներին: Ավելի մասնագիտական խորհրդատվություն ստանալու համար զանգահարել 80-03 և 060-83-83-00 թեժ գծի հեռախոսահամարներին: Նշեց նաև, որ գործում է մասնագիտական օնլայն հարթակ՝ NCDC.am, որտեղ հնարավոր է գտնել կորոնավիրուսի մասին ողջ տեղեկատվությունը:

Բանախոսը խորհուրդ տվեց համաճարակաբանական ախտանիշներ նկատելու դեպքում քաղաքացիներին ուղղորդել տեղամասային պոլիկլինիկա: ԱՆ ներկայացուցչի խոսքով՝ վիրուսի կանխարգելման լավագույն մեթոդներից մեկը շփումների շրջանակը նեղացնելն է:

← Վերադառնալ ցուցակին