Նորություններ

Պաշտոնական

911-ն ամփոփում է անցած շաբաթը

15:40 / 10.02.2020

ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում փետրվարի 3-ից 9-ը գրանցվել է 476 դեպք, որից 224-ը՝ արտակարգ:

Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 110 կենցաղային կանչ, 123 հրդեհի ահազանգ, 57 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 2 և տուժել 85 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 4 քաղաքացի:

Շաբաթվա ընթացքում արձանագրվել է թունավորման 14 դեպք, տուժել է 64 քաղաքացի:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 114 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 1182 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 572 տրանսպորտային միջոց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

Ավելի մանրամասն

← Վերադառնալ ցուցակին