Նորություններ

Պաշտոնական

Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին

18:31 / 06.02.2020

Փետրվարի 6-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևի գլխավորած պատվիրակությանը:

Նախարարը ողջունելով հյուրին, իր խոսքում կարևորեց արտակարգ իրավիճակների բնագավառում հայ-ղազախական կապերի ամրապնդումը:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին ԱԻ ոլորտում հայ-ղազախական համագործակցության նոր հնարավոր ուղղությունների, ՀՀ ԱԻՆ-ի և Ղազախստանի Հանրապետության «Արտակարգ իրավիճակների և աղետների ռիսկի նվազեցման» Ալմաթիի կենտրոնի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրին առնչվող հարցերի վերաբերյալ:

Հայ-ղազախական համագործակցությունն իրականացվում է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև` քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների կանխման և վերացման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրով, ինչպես նաև ՀԱՊԿ ԱԻ համակարգող խորհրդի և ԱՊՀ ԱԻ հարցերով միջպետական խորհրդի շրջանակներում:

2018 թվականին ՀՀ ԱԻՆ-ի և Ղազախստանի Հանրապետության «Արտակարգ իրավիճակների և աղետների ռիսկի նվազեցման» Ալմաթիի կենտրոնի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է միջտարածաշրջանային համագործակցություն հաստատել աղետների ռիսկի նվազեցման, բնակչության պաշտպանության, դիմակայունության մակարդակի բարձրացման, կանխարգելման և արտակարգ իրավիճակներին արագ արձագանքման բնագավառներում:

Մասնավորապես՝ նախատեսված են համատեղ ուսումնավարժանքներ, մասնագիտական փորձի փոխանակում, համատեղ գիտահետազոտական աշխատանքներ և, անհրաժեշտության դեպքում, փոխօգնություն փրկարարական աշխատանքներում:

← Վերադառնալ ցուցակին