Նորություններ

Պաշտոնական

Սամվել Դևելյանին հետմահու շնորհվեց Արիության մեդալ

20:06 / 15.11.2019



Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանով՝ Լոռու մարզային փրկարարական վարչության Գուգարքի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարար Սամվել Վարդանի Դևելյանը հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով:

Նոյեմբերի 15-ին արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն Արիության մեդալը հանձնեց ծառայողական պարտականություններն իրականացնելիս զոհված հրշեջ-փրկարար Սամվել Դևելյանի հորը:

Նախարարն այցելել է նաև Այրվածքաբանության ազգային կենտրոն, որտեղ բուժվում է հոկտեմբերի 25-ին Բազումի լեռնաշղթայում հրդեհի հետևանքով տուժած Էդգար Գրիգորյանը: Նա հանրապետության նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մարտական ծառայություն մեդալով: Նախարար Ցոլակյանը պատվավոր պարգևը հանձնեց Էդգարի տիկնոջը:

← Վերադառնալ ցուցակին