Նորություններ

Պաշտոնական

«Արևելյան գործընկերության երկրների քաղաքների համար աղետների ռիսկերի կառավարման կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակում տեղի ունեցավ դասընթաց-սեմինար Արարատի մարզում

15:51 / 15.11.2019

Նոյեմբերի 14-ին Արարատի մարզային փրկարարական վարչության նիստերի դահլիճում «Արևելյան գործընկերության երկրների քաղաքների համար աղետների ռիսկերի կառավարման կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակում տեղի ունեցավ դասընթաց-սեմինար:

Բացման խոսքով հանդես եկավ Արարատի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Մուրադ Մարգարյանը, ով կարևորեց նմանատիպ միջոցառումները և պատրաստակամություն հայտնեց ապագայում ևս սերտ համագործակցել վերոնշյալ ծրագրի շրջանակներում շահագրգիռ կազմակերպությունների հետ, այնուհետև խոսքը փոխանցեց Նիդեռլանդների ներկայացուցիչ Չի Բրաուերին, ով ներկայացրեց ծրագրի նպատակը:

Ծրագրի շրջանակում նախատեսված է բարելավել արևելյան գործընկերության երեք քաղաքների՝ Արարատի,  Քութայիսի, Ունգենի կարողությունները և ղեկավարել ու համակարգել աղետների ռիսկերի կառավարման պլանավորված կառուցվածքային գործընթացը:

Սեմինարի ընթացքում տեղի ունեցան քննարկումներ, ինչպես նաև բարձրացվեցին ոլորտին վերաբերվող տարաբնույթ հարցեր, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ: 

← Վերադառնալ ցուցակին