Նորություններ

Պաշտոնական

Ուսումնական վարժանք՝ «Ֆլեշ» ՍՊԸ-ի նավթամթերքի բազայում

19:24 / 31.10.2019



Հոկտեմբերի 31-ին ԱԻՆ Փրկարար ծառայությունն անցկացրել է հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ «Հրդեհաշիջման և վթարավերականգնողական աշխատանքների իրականացումը նավթամթերքների պահեստներում» թեմայով:

Ուսումնական վարժանքը տեղի է ունեցել «Ֆլեշ» ՍՊԸ-ին պատկանող նավթամթերքի բազայում:

Ըստ վարժանքի սցենարի՝ նավթամթերքների բազայում խողովակաշարի վրա զոդման աշխատանքներ իրականացնելիս հրդեհ է բռնկվել, որը տարածվել է դեպի ուղղահայաց գլանաձև տարա և սպառնում է նաև հարակից գլանաձև մետաղական տարաներին:

Կանչով շտապ դեպքի վայր են ժամանում Երևան քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատները, որոնք զինված էին բարդ հրդեհաշիջման համար նախատեսված համապատասխան տեխնիկական միջոցներով:

Հրշեջ-փրկարարների հմուտ գործողությունների շնորհիվ հաջողվել է կանխել հրդեհի հետագա տարածումը, այնուհետև մեկուսացնելով կրակի օջախը՝ մարել այն:

Հրշեջ-փրկարարները կարողացել են ամբողջ ծավալով կատարել ուսումնավարժանքի սցենարով իրենց առաջ դրված խնդիրները:

Ուսումնավարժանքը նպատակ ուներ ամրապնդել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման բաժնի անձնակազմի գիտելիքները նավթամթերքների պահեստներում առաջացած հրդեհների հրդեհաշիջման և վթարավերականգնողական աշխատանքների իրականացման ժամանակ, ինչպես նաև կատարելագործել ՃԿԱԿ ԱԻԱ բաժնի անձնակազմի գործնական հմտություններն արագ արձագանքման, ԱԻ վայրում կառավարման կետի ձևավորման, ՓԾ ուժերի և միջոցների ներգրավման, կազմակերպման և ղեկավարման, որոշումների կայացման, ինչպես նաև շտաբային մեքենաների ծավալման և կապի համակարգի կիրառման գործում:

← Վերադառնալ ցուցակին